ՌԴ «Նոր գիտություն» գիտական գործընկերության միջազգային կենտրոնը հայտարարում է «Տարվա ուսուցիչ-2021» մասնագիտական հետազոտական միջազգային մրցույթի եզրափակիչ փուլի մասին:

Մրցույթի նպատակը դասավանդման լավագույն փորձի տարածումն է, մանկավարժական կազմի մասնագիտական ​​զարգացումը:

Մրցույթին պետք է ներկայացնել հոդվածներ՝ 5-12 էջի սահմաններում, մեթոդական մշակումներ, մանկավարժական նախագծեր, որոնք մրցույթի արդյունքներով կներառվեն «Տարվա ուսուցիչ-2021» մրցույթի հոդվածների ժողովածուում:

Մրցութային աշխատանքներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 14-ը՝ ներառյալ:

Մրցույթի վերաբերյալ հավելյալ տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://sciencen.org/novaja-nauka-konkursy/best-teacher/: