Սեպտեմբերի 25-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության երկրորդ միջազգային փառատոնի բացման համերգը՝ նվիրված Կոմիտասի 155-ամյակին: Փառատոնի պաշտոնական բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Լիոնի մետրոպոլիայի Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոթրայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Դեսին-Շարպիոյի փոխքաղաքապետ Դենիս Ջորկաեֆը և այլք:
ՀՀ-ԵՄ մարդկանց միջև շփումների ենթակոմիտեի 10-րդ առցանց նիստին ներկայացվել են սպորտի և երիտասարդական քաղաքականության ուղղություններով ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող աշխատանքները: Երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը ներկայացրել է «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքները և տեղեկացրել՝ ձևավորվել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպել է մասնագիտական հանրային քննարկում՝ նվիրված Հայաստանում մշակութային աճուրդների կազմակերպմանը և դրա վերաբերյալ օրենքի նախագծի քննարկմանը։ Քննարկումը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆեքդ Քոչարյանը: Հանդիպմանը մասնակցել են բնագավառի շահագրգիռ կազմակերպությունների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ 92 տարեկանում կյանքից հեռացել է վիրահայ վաստակավոր թարգմանիչ, մշակույթի գործիչ Գիվի Շահնազարը: Գիվի Շահնազարը ծնվել է 1933 թվականին Թբիլիսիում։ Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի արևելագիտության
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի կողմից իրականացված «Ալագյազի մանիներ» ծրագիրը կամփոփվի համանուն մուլտֆիլմի շնորհանդեսով: Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00–ին, Շիրակի մարզի Անի համայնքի Իսահակյան բնակավայրում՝ Ավետիք Իսահակյանի արձանի մոտ,
Հայաստանի պատմության թանգարանում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հանդիպել է Բեռլինի թանգարանների միության Հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանի տնօրեն Մաթիաս Վեմհոֆին և նույն թանգարանի ավագ կուրատոր, Արևելյան Եվրոպայի և Ռուսաստանի հետ ծրագրերի համակարգող Մանֆրեդ Նավրոթին:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը միջոցներ է հատկացրել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան համար բարձրակարգ ռոյալ ձեռք բերելու նպատակով: Steinway & Sons մակնիշի Steinway Hamburg ռոյալը, որն իր տեսակի մեջ լավագույն գործիքներից է, արդեն Կամերային երաժշտության տանն է:
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 14:00–ին, «Ձեռամբ հյուսած» ծրագրի շրջանակում ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքում տեղի կունենա կարպետագործության և գորգագործության ցուցահանդես, որտեղ կներկայացվեն ծրագրի մասնակիցների 50 լավագույն աշխատանքները: Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ