Լուրեր
Գրետա Վարդանյանը Փարիզի 2024 թվականի Պարալիմպիկ խաղերի ուղեգիր է նվաճել

Թբիլիսիում անցկացվող Պարա ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկության վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչը 61 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել՝ բարձրացնելով 97կգ, 100կգ և 103 կգ։ Այսպիսով Գրետան ապահովել է իր մասնակցությունը Փարիզում անցկացվելիք խաղերին: Պարալիմպիկ

Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Լայպցիգի քաղաքապետ Բուրքարդ Յունգի հետ, քննարկել առկա և հնարավոր համագործակցությունը: Հանդիպմանը մասնակցել է նաև Լայպցիգի գրքի ցուցահանդես-տոնավաճառի տնօրեն Աստրիդ Բյոհմիշը: ՀՀ պատվիրակության

ԿԳՄՍ նախարարի՝ Գերմանիա այցի շրջանակում քննարկվել են հայագիտության զարգացման վերաբերյալ հարցեր

Գերմանիայում ՀՀ դեսպանատանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հալլե-Վիտենբերգի համալսարանի հայագիտական կենտրոնի ներկայացուցիչ, հայագետ-գիտնական Արմենուհի Դրոստ Աբգարյանի և Լեփսիուսի տուն-թանգարանի տնօրեն Ռոյ Քնոքենի հետ: Քննարկվել են Գերմանիայում հայագիտության պահպանմանը և զարգացմանն առնչվող հարցեր: Հալլե-Վիտենբերգի համալսարանի հայագիտական կենտրոնի

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ԳԴՀ կրթության և հետազոտության դաշնային նախարարի և Բունդեսթագի փոխնախագահի հետ

Գերմանիա կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ԳԴՀ կրթության և հետազոտության դաշնային նախարար Բեթինա Շթարկ-Վատցինգերի և Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուի հետ: ՀՀ պատվիրակության կազմում են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի

Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության նոր հեռանկարներ գիտահետազոտական, կրթական, մշակութային և այլ ուղղություններով

Գերմանիայում պաշտոնական այցով գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) խորհրդարանական պետքարտուղար Նիլս Անենի հետ, որը նաև հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի՝ գերմանական կողմից համանախագահն է: Հայկական պատվիրակության

Պարածանրամարտի աշխարհի գավաթ. Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 6 մեդալ

Հայաստանի պարածանրամարտի պատանեկան հավաքականի 3 անդամները 6 մեդալ են նվաճել Թբիլիսիում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում: Հայաստանի թիմի անդամ, 49 կգ քաշային Արթուր Բաբայանը, 15-17 տարիքային խմբում, 105 կգ արդյունքով սահմանել է Եվրոպայի ռեկորդ, նվաճել արծաթե և բրոնզե մեդալներ:

«ՄԿՈՒ համակարգում Էրազմուս+ ծրագրի ներդրումը դրական ցուցանիշներ է գրանցում». Արաքսիա Սվաջյան

Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ԵՄ աջակցությամբ էրազմուս+ ծրագրերի շրջանակում ընթանում է 4 ծրագիր: Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ նախարարությունում այսօր կայացած «Էրազմուս+ նախագծերի մեկնարկային օր 2024» միջոցառման ընթացքում: Հայաստանում

«Էրազմուսը Հայաստան-ԵՄ համագործակցության արդյունավետ գործիքներից է». Արթուր Մարտիրոսյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր կայացել է Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող Էրազմուս+ ծրագրի 2024 թվականի մեկնարկային օր միջոցառումը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար,

ՀՀ պատվիրակությունն այցելել է Բեռլինի հնագույն և հին ժամանակների պատմության թանգարան

ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Բեռլինի հնագույն և հին ժամանակների պատմության թանգարան, հանդիպել թանգարանի տնօրեն Մաթիաս Վեմհոֆի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի,