Արդեն երկրորդ անգամ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հանրային հեռուստաընկերության համագործակցությամբ կազմակերպվել է «Ֆեստիվառ» երաժշտական, զբոսաշրջային փառատոնը։ «Ֆեստիվառ» փառատոնի շրջանակում հուլիսի 27-ին Գյումրիում տեղացի ձեռներեցները հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց արտադրանքը, իրականացնելու վաճառք և նոր կապեր
2021թ. Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը որակավորման փուլի երկրորդ ենթախմբում երկու ցատկերի հանրագումարում վաստակել է 14,666 միավոր և 7-րդ տեղով դուրս եկել հենացատկի վարժության եզրափակիչ: Դավթյանի մրցելույթներին հետևել են ՀՀ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է FemInno կանանց նորարարական միջազգային համաժողովի մեկնարկային միջոցառմանը։ Երրորդ անգամ անցկացվող համաժողովը կրում է GenAI in Action: Big Data, Big Impact. (Գեներատիվ արհեստական բանականություն, մեծածավալ տվյալներ, մեծ
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկել է քառամյակի գլխավոր մարզական իրադարձությունը՝ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը: Պատմության մեջ առաջին անգամ խաղերի բացումն անցկացվել է մարզադաշտից դուրս՝ Սեն գետի երկայնքով. թիմերը 85 նավակներով անցել են 6 կմ տարածությունն ու ողջունել հանդիսականներին`
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում այսօր մեկնարկում են ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը: Արթուր Ալեքսանյան Հայաստանի հավաքականի ամենատիտղոսակիր մարզիկներից մեկը՝ հունահռոմեական ոճի ըմբիշ, ՕԽ ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, Եվրոպայի 7-ակի և աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Փարիզ է մեկնում Օլիմպիական կրկնակի
Փարիզի 2024 թ. ամառային 33-րդ Օլիմպիական խաղերին ընդառաջ Ֆրանսիայի մայրաքաղաքում այսօր պաշտոնապես բացվել է «Հայաստանի օլիմպիական տունը»: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ֆրանսիայում ՀՀ
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 26-ից մեկնարկում են ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը: Հայաստանի հավաքականի կազմում 15 մարզիկ է ընդգրկված, այդ թվում՝ 3 ծանրորդ: Անդրանիկ Կարապետյան, Գարիկ Կարապետյան, Վարազդատ Լալայան Անդրանիկ Կարապետյանը ծնվել է 1995 թվականի
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել ««Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը: Նոր փոփոխությամբ մարզաառողջարարական-ֆիթնես մարզասրահներում, անկախ սեփականության ձևից, աշխատող մարզիչները կարող են պատրաստվել, վերապատրաստվել և արտոնագրվել՝ համաձայն
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանող Գևորգ Բեգլարյանը դարձել է Եվրոպական համալսարանական խաղերի (EUG) ծրագրով անցկացվող պարա սեղանի թենիսի առաջնության բրոնզե մեդալակիր։ Նրան ուղեկցել է մարզիչ Ռիմա Բեգոյանը: Հունգարիայի Դեբրեցեն և Միշկոլց քաղաքներում