Լուրեր
Համագործակցության հուշագիրը նոր ազդակ և լիցքեր կհաղորդի կինոոլորտի զարգացմանը. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի կինոգործիչների միության միջև այսօր ստորագրվել է համագործակցության հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը: Հուշագրի ստորագրմանը ներկա են եղել ԿԳՄՍ

«Մեր նպատակն է մարզերում ստեղծել ժամանակակից մշակութային և երիտասարդական միջավայր». Արթուր Մարտիրոսյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզի Թալին և Շիրակի մարզի Անի և Արթիկ համայնքներ՝ ծանոթանալու մշակութային, երիտասարդական խնդիրներին: Նախարարի տեղակալն այցի շրջանակում հանդիպել է նշյալ համայնքների ղեկավարների, մշակույթի, երիտասարդության ոլորտի պատասխանատուների հետ, այցելություններ

«PostDoc-Armenia 2024» երկամյա ծրագիր՝ արտերկրի գիտնականների համար

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc-Armenia 2024»» մրցույթ: Մրցույթի նպատակն է արտերկրի և Սփյուռքի գիտնականների ներուժի ներգրավվածությամբ նոր, մրցունակ և հեռանկարային գիտական ուղղությունների ստեղծումը, միջազգային համագործակցության միջոցով հայաստանյան գիտական կազմակերպությունների ներուժի

Մրցույթ՝ հասարակական գիտությունների, հայագիտության և հումանիտար գիտությունների բնագավառներում հետազոտությունների համար

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է «Հասարակական գիտությունների, հայագիտության և հումանիտար գիտությունների բնագավառներում հետազոտություններ - 2024» մրցույթ: Մրցույթի նպատակներն են. - աջակցել «Հասարակական գիտություններ» և «Հայագիտություն և հումանիտար գիտություններ» բնագավառների մասնագիտություններով մրցունակ հետազոտությունների իրականացմանը, - նպաստել գիտական գործունեության

Կայացել է «Երիտասարդության մասին» օրենքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի առաջին նիստը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի առաջին նիստը, որը նախագահել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Խումբը կազմված է պետական հատվածի, քաղաքացիական հասարակության

Մրցույթ՝ հայաստանյան գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության նպատակով

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում 2024» մրցույթ, որն ուղղված է արտերկրի գիտնականների ներուժի ներգրավմամբ ՀՀ պետական գիտական կազմակերպությունում հեռանկարային և ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումների ստեղծմանը: Մրցույթին կարող

Երևանում կայացել է «STARMUS VI» փառատոնին նվիրված ֆիլմի պրեմիերան

Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կայացել է նախորդ տարի Հայաստանում անցկացված «STARMUS VI» փառատոնին նվիրված ֆիլմի պրեմիերան, որին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կառավարության և խորհրդարանի անդամներ: Ֆիլմի պրոդյուսերներն են աստղաֆիզիկոս, փառատոնի համահիմնադիր

Ֆրանկոֆոն ընտանիքի արժեքները կրելը հոգեհարազատ է մեր հասարակությանը. նախարարն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրենին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինային: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Գիլոյանը, Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել

Ժաննա Անդրեասյանն այցելել է ԵՊՀ և «Հերացի» համալսարանական հիվանդանոց

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Երևանի պետական համալսարան: Նախարարը տեղում ծանոթացել է այսօր առավոտյան ԵՊՀ-ի առաջին մասնաշենքի նկուղային հարկում բռնկված հրդեհի հետևանքով ստեղծված իրավիճակին: Այնուհետև Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հերացի» համալսարանական հիվանդանոց