ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Փարիզի օլիմպիական խաղերին ընդառաջ դպրոցների 8-12-րդ դասարանների ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար կազմակերպված «Ես հետևում եմ Օլիմպիական խաղերին» խորագրով մրցույթի հաղթողներին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպմամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվում են բանակային խաղերը: Առաջին օրը մրցումներն անցկացվել են «Կողմնորոշում» մրցաձևից: Մրցավարները հետևել են մասնակիցների գործողություններին, գնահատել նրանց
Հաշված օրեր անց մարզաշխարհի ուշադրությունը կուղղվի Ֆրանսիայի մայրաքաղաքին, որտեղ կմեկնարկի քառամյակի գլխավոր մարզական իրադարձությունը՝ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը: Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք խաղերին ընդառաջ ներկայացնում ենք Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին: Արթուր Դավթյան Աշխարհի ու Եվրոպայի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն օրերս մասնակցել է Fastex-ի կազմակերպած միջոցառմանը, որի շրջանակում խրախուսական պարգևատրումներ են ստացել բարձր արդյունքներ գրանցած ավելի քան 100 մարզիկներ, մարզիչներ ու բժշկական անձնակազմի ներկայացուցիչներ: Պարգևատրվել են ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը,
ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Գավառում հունիսի 25-28-ը կայացել է ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական 10-րդ համաժողովը: Համաժողովի բացման արարողությունը տեղի է ունեցել Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում: Ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա
Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականը Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում անցկացված Եվրոպայի առաջնությունում 3 ոսկե, 6 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել՝ 38 երկրների պայքարում թիմային հաշվարկով զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը: Տղաների ստուգատեսում մեր 13 մարզիկներից 8-ը դարձել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Վաղարշապատի թիվ 3 և թիվ 4 հիմնական դպրոցներ, որտեղ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի հետ համատեղ մեկնարկել է ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների 5-օրյա վերապատրաստման դասընթացը՝ լաբորատոր սարքավորումների գործարկման և
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ նկարիչների միությունում ներկա է եղել «Արմենպրես» պետական լրատվական գործակալության՝ «Դարի վավերագրություն» խորագրով արխիվային լուսանկարների ցուցադրության բացմանը: Նախարարը շնորհավորել է «Արմենպրեսի» երկարամյա փորձառության, դերի արժևորման ու ցուցադրության բացման առիթով։ «Լուսանկարների միջոցով կյանքի վավերագրումը արվեստ է։
Եվրոպայի խորհրդի 75-ամյակի շրջանակում ԵԽ քարտուղարությունը նախաձեռնել է «Մարդու իրավունքներ, տեսախցիկ, գործողություն» («Human Rights: Camera, Action!») խորագրով լուսանկարչական և վիդեոնկարչական երիտասարդական մրցույթ: «Մարդու իրավունքներ, տեսախցիկ, գործողություն» խորագրով մրցույթը նախատեսված է ԵԽ անդամ երկրների՝ սիրողական մակարդակով լուսանկարչությամբ