ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում քննարկվել է ՀՀ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի զարգացման հայեցակարգի նախագիծը: Քննարկումը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Ներկա են եղել նաև Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Բարձրագույն որակավորման կոմիտեի
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ սեպտեմբերին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենա 2 գիտական միջազգային միջոցառում: Միջոցառումներից առաջինը «Տարածաշրջանային 2-րդ աստղագիտական ամառային դպրոց (2RASS)»-ն է, իսկ երկրորդը՝ «Աստղագիտությունը միջճյուղային և բազմաճյուղային
Հուլիսի 27-ին՝ ժամը 10:30-13:30-ը, տեղի կունենա ԵՄ «EURAXESS ցանց. գիտնականների կարիերայի բարելավման հնարավորություններ» խորագրով առցանց սեմինար: Սեմինարի ընթացքում կներկայացվեն EURAXESS ցանցի շրջանակում և պորտալի օգտագործմամբ գիտնականների կարիերայի բարելավման հնարավորությունները, ինչպես նաև ԵՄ «Հորիզոն Եվրոպա» նոր ծրագիրը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը Բյուրականի աստղադիտարանում գիտական համայնքի հետ քննարկել է ոլորտի խնդիրներին և զարգացման հնարավորություններին վերաբերող հարցեր: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ
«Ռոսատոմ» պետկորպորացիան ս.թ. հուլիսի 30-ին՝ ժամը 19:00-21:00-ին, կազմակերպում է «Ատոմային տեխնոլոգիաների երեկո» խորագրով միջոցառում: Միջոցառումը կազմակերպվում է ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի հետ
ՀՀ կառավարության որոշմամբ՝ հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը: Սահմանվել է նաև կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը: Գործադիրի հուլիսի 15-ի նիստում ընդունված որոշմամբ`
Հուլիսի 15-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Հմայակ Վահանի Մանուկյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին, Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Անդրանիկ Համլետի Կարապետյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության
Ընդունվում են «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2021» մրցույթի հայտեր՝ առցանց տարբերակով, մինչև 2021 թ. հուլիսի 30-ը ներառյալ: ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի
ՀՀ ԳԱԱ նախագահությունում այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման և գիտական կադրերի որակավորմանը վերաբերող հարցեր: Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի