Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) դարձել է աշխարհի առաջնության չեմպիոն: Թաիլանդի Պատտայա քաղաքում ընթացող առաջնության պոկում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը հաջողությամբ է կատարել բոլոր մոտեցումները (190 կգ, 195 կգ, 199 կգ) և 199 կգ արդյունքով նվաճել է փոքր
Սեպտեմբերի 10-22-ն անցկացվել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մարզային փուլը: Հանրապետության մարզերում և Երևանում, ինչպես նաև Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած մրցույթում պայքարն ընթացել է 4 տարիքային խմբերով. 1. 1-ին տարիքային խումբ՝ 2011
Սեպտեմբերի 27-ին Արմավիրի մարզի Փարաքար գյուղում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ կմեկնարկի «Մենք ու մենք» խորագիրը կրող մարզային համերգաշարը: Իր տեսակով եզակի այս նախագծի շրջանակում հայ ժամանակակից կոմպոզիտորներն իրենց կատարումներով հանդես կգան ՀՀ մարզերում՝ դրանով իսկ նպաստելով
Սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը: Խորհուրդը ստեղծվել է 2009 թվականին: Այն քննարկում և գրավոր առաջարկներ է ներկայացնում ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պետական
Սեպտեմբերի 26-ը՝ Կոմիտասի ծննդյան օրն է. Վարդապետի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, պետական այրեր, մտավորականներ, դպրոցականներ այցելել են Կոմիտաս թանգարան ինստիտուտ, շրջայց կատարել և
Սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտասի ծննդյան օրը, մեկնարկում է Վարդապետի 150-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով-փառատոնը, որը կազմակերպում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը և Գերմանիայում ՀՀ դեսպանությունը: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր տեղի է ունեցել «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնին նվիրված մամուլի
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպվող «ՀԱՅ ՖԵՍՏ» 17-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 1-ից 8-ը` «Իմաստը ներկայում է» խորագրով: Այս տարի «ՀԱՅ ՖԵՍՏ» փառատոնը կհյուրընկալի 24 երկրից ժամանած ավելի քան 300 մասնակիցների և հյուրերի` այդ թվում հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների,
Սեպտեմբերի 29-ին` ժամը 15:00-ին, Վանաձորում տեղի կունենա «Տեռակոտա» խեցեգործական ստուդիայի սաների աշխատանքների ցուցահանդեսը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Հայի Սիրտ» բարեգործական հասարակական կազմակերպության ու «Տեռակոտա» խեցեգործական ստուդիայի հետ համատեղ իրականացվում են խեցեգործության դասընթացներ: Դասընթացներին մասնակցում են տարբեր
Սեպտեմբերի 24-ին Գիտությունների ազգային ակադեմիայում առաջին անգամ տեղի է ունեցել «Հովեր» պետական կամերային երգչախմբի