Լուրեր
Աշխատանքային հանդիպում ՀՀ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ներկայացուցիչների հետ

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի է ունեցել տարեվերջյան աշխատանքային հանդիպում՝ ՀՀ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների /ՏՄԱԿ/ տնօրենների մասնակցությամբ։ Հանդիպումը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Ողջունելով մասնակիցներին՝ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է կրթության ոլորտում 2025

Արթուր Մարտիրոսյանն այցելել է Ճամբարակի, Հրազդանի և Ծաղկաձորի երիտասարդական կենտրոններ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տարեվերջյան շրջայց է կատարել ՀՀ պետական բյուջեի միջոցներով 2025 թվականին Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում հիմնված երիտասարդական կենտրոններ՝ ծանոթանալու կատարված աշխատանքների ու կահավորման ընթացքին: Երիտասարդական կենտրոնները ստեղծվել են ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությամբ: Արթուր Մարտիրոսյանը նախ

Նոր ընդլայնված խմբասենյակ՝ Վայքի թիվ 3 մանկապարտեզում

ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը ներկա է եղել Վայքի թիվ 3 մանկապարտեզում ընդլայնված խմբասենյակի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել է նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության բաժնի ղեկավար Ալվարդ Պողոսյանը: Նախադպրոցական ուսումնական հաստատություններում նոր խմբասենյակները ստեղծվել են «Կրթությունը չի

Մրցույթ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանբուհերում 2026-2027 ուսումնական տարում կրթություն ստանալու նպատակով

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2026-2027 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու նպատակով (23 կրթաթոշակային տեղ, որից բակալավրիատում՝ 5, մագիստրատուրայում՝ 14, ասպիրանտուրա՝ 2, դոկտորանտուրա՝ 1, վերապատրաստում՝ 1):

«Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստի տոնավաճառ

Հանրապետության հրապարակին կից Ս․ Շահումյանի պուրակում՝ «Էրեբունի-Երևան 2750» շատրվանների հատվածում գործող ամանորյա տոնավաճառի շրջանակում, մինչև 2026 թվականի հունվարի 14-ը գործելու է «Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստի տոնավաճառը։ Ծրագրի նպատակն է ներկայացնել հայկական խոհանոցը՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության

Ուսումնարանները կվերանվանվեն քոլեջ. Կառավարության որոշում

Կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել ՀՀ պետական մասնագիտական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունում՝ հիմք ընդունելով 2024 թվականի հունիսի 24-ից ուժի մեջ մտած «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի պահանջները: Ըստ այդմ՝ նախկին «քոլեջ» և «ուսումնարան» եզրույթների փոխարեն սահմանվել է

Քննարկվել են գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային և պետական նպատակային ծրագրերի նախագծերը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական նիստ՝ քննարկելու Գիտությունների ազգային ակադեմիայից, ՀՀ պետական կառավարման մարմիններից և բուհերից ստացված գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային և պետական նպատակային ծրագրերի նախագծերը: Օրակարգում էին նաև «ՀՀ 2026 թվականի

Արտաշես Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցը նշում է հիմնադրման 60-ամյակը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի հիմնադրման 60-ամյակին նվիրված միջոցառմանը: Հոբելյանական միջոցառմանը ներկա էին նաև Ֆիզմաթ դպրոցի տարբեր տարիների շրջանավարտները, մանկավարժական կազմը, աշակերտները և հրավիրյալ հյուրերը: Հոբելյանական միջոցառումը մեկնարկել է

Քննարկվել են ավարտական և ընդունելության քննությունների, ուսուցիչների կամավոր ատեստավորման վերաբերյալ հարցեր

Գնահատման և թեստավորման կենտրոնը կազմակերպել է «Ավարտական և ընդունելության քննությունների, արտաքին գնահատման և ուսուցիչների կամավոր ատեստավորման կազմակերպման հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները» թեմայով եռօրյա աշխատաժողով։ Աշխատաժողովին մասնակցել են ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, հանրակրթական և