Լուրեր
«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիր. արվեստագետների մասնակցության հայտերի ընդունում

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրին արվեստագետների մասնակցության հայտերի ընդունման մեկնարկը: «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի շրջանակում իրականացվելու են Հայաստանի անվանի մշակութային գործիչների, արվեստագետների կյանքի ու գործունեության ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ։

«Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025» մրցույթ

Մեկնարկել է «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025» մրցույթի հայտերի ընդունման փուլը։ Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով ու մասնագիտություններով և ուղղված է երիտասարդ (մինչև 35 տարեկան) գիտաշխատողներից բաղկացած գիտահետազոտական խմբերի հետազոտություների աջակցությանը:

«Առաքելությունս նախ հայերենը սիրցնելն է, ետքը՝ սորվեցնելը». սփյուռքահայ ուսուցչուհի Նազելի Աբայան

«Սերունդը ճիշտ է դաստիարակվում, երբ նրան տալիս ես հայ լինելու ազգային հպարտությունը, արթնացնում ես այն գիտակցումը, որ սեփական լեզուն, պատմությունն ու մշակույթը սովորելը իրավունք ու պարտականություն է՝ նախ անձդ լավ ճանաչելու համար: Եվ հետևաբար, սովորելը դառնում է ցանկություն, ոչ

Բուհերի ընդունելության լրացուցիչ մրցույթի հայտագրման գործընթացը կավարտվի հուլիսի 26-ին

Գնահատման և թեստավորման կենտրոնը մեկնարկել է լրացուցիչ մրցույթի (բուհերում թափուր մնացած տեղերի համար) հայտագրման գործընթացը: Dimord.am կայքում դիմում-հայտ կարող են ներկայացնել ինչպես հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները, այնպես էլ հիմնական մրցույթին չմասնակցած, սակայն

«Երբ հայրենիքից հեռու զգում ես մայրենի լեզվի՝ հայերենի կարիքը». սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյան

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում շարունակվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատությունների ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը: Դասընթացներին մասնակցում է շուրջ 60 ուսուցիչ 14 երկրից: Նրանցից մեկը Լուսինե Ազատյանն է. նա ներկայացնում է

Հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների  քննության ժամանակացույցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագիր/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

5 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 65-րդ միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը 5 բրոնզե մեդալ և 1 գովասանագիր է նվաճել Մեծ Բրիտանիայի Բաթ քաղաքում հուլիսի 11-22-ն անցկացված «Մաթեմատիկա» առարկայի 65-րդ միջազգային օլիմպիադայում: Օլիմպիադային, որն անցկացվել է երկու տեսական փուլերով, մասնակցել է 108 երկրի 609

Երկարաձգվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է 2024 թվականի՝ «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի հայտերի ընդունման փուլը: Մրցույթի նպատակն է` զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել

Դիլիջանում անցկացվել է Արհեստների երկրորդ միջազգային փառատոնը. մասնակցել են շուրջ 40 վարպետներ Հայաստանից և արտերկրից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Դիլիջանում մասնակցել է Արհեստների երկրորդ միջազգային փառատոնի բացմանը, որը հուլիսի 20-21-ը ԿԳՄՍՆ աջակցությամբ անցկացնում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը: Նախարարը շրջել է տաղավարներով, ծանոթացել հայ