Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Արմենպրես գործակալության ուղիղ եթերում կկայանա 9-րդ դասարանի ավարտական քննությունը էսսեի ձևաչափով անցկացնելու վերաբերյալ վեբինար հարցուպատասխան, որի ընթացքում կպարզաբանվեն նախապես ստացված, ինչպես նաև ուղիղ եթերի ընթացքում ներկայացված հարցերը։

Վեբինարի բանախոսներն են՝

  • ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը
  • ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը
  • ԿԶՆԱԿ տնօրեն Ժաննա Հարությունյանը
  • ԿԶՆԱԿ հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի պետ Գայանե Մկրտչյանը

Վեբինարի ուղիղ եթերին հնարավոր է հետևել ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև Արմենպրես գործակալության Յութուբի հարթակում։