Լուրեր
Հայտնի են ձիասպորտի Հայաստանի մեծահասակների առաջնության հաղթողները

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Հ. Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում օրերս կայացել է մեծահասակների Հայաստանի առաջնությունը։ Մրցումներին հետևել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Մարզիկները մրցել են արգելքների հաղթահարում մրցաձևում։ Հանդես են եկել Հ. Հայրապետյանի

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն. Հայաստանի հավաքականների կազմերը

Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները վերջին մարզումներն են անցկացրել Ալբանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանն ընդառաջ: Հունահռոմեականների պայքարում հանդես կգան Մանվել Խաչատրյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Գասպար Տերտերյանը (72 կգ),

Շարունակվում են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի մրցումները

Սպորտի կառավարման կենտրոնի մարզահամալիրում շարունակվում է ՀՀ վարչապետի հովանու ներքո երկրորդ անգամ անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլը: Մրցումային երրորդ օրը գրանցվել են հետևյալ արդյունքները՝ Առաջին տարիքային խումբ՝ Լեռնահովիտի Ս. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց - Վերին Գետաշենի

Շնորհավոր Հայ կինոյի օրը. նախարար Ժաննա Անդրեասյանը  հանդիպել է կինոգործիչների հետ

Ապրիլի 16-ը Հայաստանում պաշտոնապես նշվում է որպես Հայ կինոյի օր: Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի կինոգործիչների միությունում հանդիպել է կինոոլորտի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, «Ոսկե

Հերթական այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական աշխատանքային այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ ավարտին են մոտենում հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները: Նրան ուղեկցել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և ՀՑԹԻ

Բացվել է «Արշիլ Գորկի. Նյու Յորք - Երևան. նոր ձեռքբերում» խորագրով ցուցահանդեսը

Հայաստանի ազգային պատկերասրահում պաշտոնապես բացվել է «Արշիլ Գորկի. Նյու Յորք - Երևան. նոր ձեռքբերում» խորագրով ցուցահանդեսը։ Կառավարությունը միջազգային աճուրդից ձեռք է բերել աշխարհահռչակ ամերիկահայ նկարչի «Անվերնագիր» (1944 թ.) գրաֆիկական աշխատանքը (թուղթ, մատիտ, 45.4×55.5 սմ), ինչը կարևոր ներդրում է ազգային

ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխության մասնակցության հրավեր

Մեկնարկում է 2026թ. տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխությունը ՀՀ ավագ և միջնակարգ դպրոցների 10-12-րդ դասարանների սովորողների համար։ Աշակերտների մրցանակաբաշխությունն այս տարի անցկացվում է 20-րդ անգամ։ Մրցանակաբաշխությունն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

«Դպրոցականների բասկետբոլի լիգա». մրցումային երկրորդ օրվա արդյունքները

Սպորտի կառավարման կենտրոնի մարզահամալիրում մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո երկրորդ անգամ անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլը: Մրցումային երկրորդ օրը գրանցվել են հետևյալ արդյունքները. Առաջին տարիքային խումբ՝ Արարատի թիվ 4 հիմնական դպրոց

Հայաստանի ծանրամարտի հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը․ Հասմիկ Ավագյանը ներկա է եղել մարզմանը

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները վերջին մարզումներն են անցկացնում Վրաստանի Բաթումի քաղաքում ապրիլի 19-26-ը կայանալիք Եվրոպայի առաջնությանն ընդառաջ։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր այցելել է հավաքականի մարզիկներին, հետևել նրանց մարզումներին, զրուցել թիմի անդամների և մարզիչների հետ՝ հաջողություն մաղթելով կարևոր