Լուրեր
Ուսման վարձի փոխհատուցում` Արցախյան պատերազմի մասնակիցների հերթական խմբին

ՀՀ կառավարությունը ՀՀ պետական բյուջեի միջոցներից կփոխհատուցի 2020 թ. Արցախյան պատերազմի այն մասնակիցների ուսման վարձը, որոնք ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2008-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում ուսման վարձի միանվագ փոխհատուցում չեն ստացել:

Տեղի է ունեցել «Ռուս գրողները և ուղղափառությունը» մատենաշարի շնորհանդեսը

Կամերային երաժշտության ազգային կենտրոնում այսօր տեղի է ունեցել «Ռուս գրողները և ուղղափառությունը» խորագրով տասներկու հատորանոց մատենաշարի շնորհանդեսը: 2003 թվականից «Ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային հիմնադրամը» հրատարակում է «Ռուս գրողները և ուղղափառությունը» մատենաշարը: Տասներկուհատորյա այս յուրահատուկ հավաքածուն նվիրված է Ֆեոդոր Դոստոևսկու,

Արարատի և Կոտայքի մարզերում նախատեսվում է կառուցել 25 ուսումնական հաստատություն

ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում՝ 268 մլն 500 հազար դրամ գումարի չափով: Գումարն ուղղվելու է ՀՀ Արարատի և Կոտայքի մարզերի 25 ուսհաստատության՝ 4 կրթահամալիրի ստեղծման և 21 դպրոցի կառուցման

էսսեների միջազգային մրցույթ երիտասարդների համար

Ճապոնական «The Goi Peace Foundation» հիմնադրամը հայտարարել է էսսեների միջազգային մրցույթ երիտասարդների համար (“International Essay Contest for Young People”): Էսսեի (շարադրության) թեման է՝ «Երիտասարդությունը կերտում է խաղաղ ապագա» (“Youth Creating a Peaceful Future”): Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև

Կառավարությունը հաստատել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ընտրության արդյունքները

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում Սառա Նալբանդյանի ընտրության արդյունքները: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: «Երևանի թատրոնի և կինոյի պետական

2022 թվականին ԿԳՄՍՆ ենթակայության թանգարաններում գրանցվել են աննախադեպ այցելություններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանին ներկայացվել են նախարարության ենթակայության թանգարանների 2022 թվականի գործունեության հաշվետվությունները: Արդեն իսկ 17 թանգարաններ ներկայացրել են 2022 թվականի գործունեության հաշվետվությունները՝ կազմակերպած միջոցառումները, ցուցահանդեսները, գիտական ծրագրերը, այցելուների քանակը, տեղական, միջազգային

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Մայիսի 4-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և

Սկսնակ և ֆրանսերեն լեզվի ապագա ուսուցիչների տարածաշրջանային ֆորումին մասնակցության հնարավորություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանկոֆոն միջազգային տարածաշրջանային կենտրոնի համագործակցության արդյունքում Հայաստանի Հանրապետության սկսնակ և ֆրանսերեն լեզվի ապագա ուսուցիչներին հնարավորություն է ընձեռվել անվճար հիմունքներով մասնակցելու 2023 թվականի օգոստոսի

Ընդունվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ստեղծման մասին նախագիծը

Ազգային ժողովի նիստում այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ««Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը` կից օրենսդրական փաթեթով: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով,