ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանկոֆոն միջազգային տարածաշրջանային կենտրոնի համագործակցության արդյունքում Հայաստանի Հանրապետության սկսնակ և ֆրանսերեն լեզվի ապագա ուսուցիչներին հնարավորություն է ընձեռվել անվճար հիմունքներով մասնակցելու 2023 թվականի օգոստոսի 21-25-ը Սոֆիայում կայանալիք տարածաշրջանային ֆորումին:

Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև մասնակցության գրանցման համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3nmKmn4 կամ զանգահարել ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն, հեռ.՝ (+374 10) 59-96-96: