«Նման մրցաշարերի մասնակցելով՝ պատանիները մեծ փորձ են ձեռք բերում և հղկվում են: Այս մրցումներն օգնում են լավ պատրաստվել միջազգային մրցաշարերին, իսկ հետո նաև Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին: Երբ մարմնամարզիկը միանգամից մասնակցում է, օրինակ, Եվրոպայի առաջնության, ներքուստ վախեր է ունենում:
Կոմիտաս Վարդապետի 150-ամյա հոբելյանի շրջանակում Լոնդոնի Քենսինգթոնի Սուրբ Քաթբերդ եկեղեցու կամարների ներքո նոյեմբերի 9-ին լոնդոնահայ համայնքում, աշխարհահռչակ տենոր և դիրիժոր Սիփան Օլահի նախաձեռնությամբ և ջանքերով նշվել է Կոմիտասի ծննդյան 150-ամյակը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և
Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանը և Լատվիան ներկայացնող պարային զույգերը նոյեմբերի 10-ին Երևանում մասնակցել են «Երևան օփեն» մրցաշարին: Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի կազմակերպած մրցաշարն անցկացվել է երկու տարիքային խմբում՝ մինչև 21 տարեկաններ և երիտասարդներ: Յուրաքանչյուր խմբում պարային զույգերը հանդես են եկել լատինամերիկյան և
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 22-24-ը կանցկացվի Գրքի երևանյան երրորդ փառատոնը: Դրա շրջանակում նախատեսվում են ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան հեղինակների գրքերի շնորհանդեսներ, դասախոսություններ, վարպետության դասեր, բանախոսություններ գրատպության, հրատարակչական գործի վերաբերյալ, հանդիպումներ հասարակական, մշակութային գործիչների
Նոյեմբերի 11-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում կայացել է վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնության եզրափակիչ հանդիպումը: Առաջնության հաղթողին որոշելու համար «Արցախ» և ԲԿՄԱ թիմերի միջև կայացել է լրացուցիչ հանդիպում, որն ավարտվել է «Արցախի» հաղթանակով` 3:1 հաշվով:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը նոյեմբերի 11-ին հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող ժամանակակից արվեստի ոլորտի ՊՈԱԿ-ների հաշվապահների և պետական գնումների մասնագետների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի առջև ծառացած խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ իրականացվելիք քայլերը, ինչպես նաև նախանշվել են
Նոյեմբերի 8-10-ը Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան ըմբշամարտի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում անցկացվել է ԽՍՀՄ և Հայաստանի վաստակավոր մարզիչ Ռազմիկ Գոլեցյանի 19-րդ հուշամրցաշարը: Մրցաշարին մասնակցել են Հայաստանի և Վրաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականների ըմբիշները, պայքարն ընթացել է 9 քաշային կարգում: Ըստ քաշային կարգերի
Նոյեմբերի 7-10-ը Վանաձորի Ստեփան Սարգսյանի անվան մարզապալատում կայացել է հանդբոլի մինչև 17 տարեկան պատանիների Հայաստանի առաջնության եզրափակիչ փուլը: Շրջանաձև մրցակարգով անցկացվող եզրափակչին մասնակցել են Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի (ԽՄՕՄՄ), Վանաձորի, Ալավերդիի և Հանդբոլի մասնագիտացված մարզադպրոցի (ՀԲՄԴ) թիմերը: Վաստակած 6 միավորով հանդբոլի
Նոյեմբերի 23-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 80-ամյակին նվիրված «Այստեղ Հայաստանն է» խորագրով համերգը` Արցախի պետական ջազ նվագախմբի (ղեկավար` Տիգրան Լալայան), Արցախի պետական երգչախմբի (ղեկավար` Նինա Գրիգորյան) և Արցախի մեներգիչների