ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը նոյեմբերի 11-ին հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող ժամանակակից արվեստի ոլորտի ՊՈԱԿ-ների հաշվապահների և պետական գնումների մասնագետների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի առջև ծառացած խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ իրականացվելիք քայլերը, ինչպես նաև նախանշվել են կատարման ժամկետները: Այս քննարկումը հոկտեմբերի 18-19-ին Աղվերանում կայացած «Արժեք և գին» աշխատաժողովի արդյունքն է, որի ընթացքում որոշվել էր ըստ մասնագիտական շրջանակների քննարկել կառավարման ոլորտում առկա բոլոր խնդիրները՝ ոլորտի բարեկարգման ուղղությամբ լուծումներ գտնելու նպատակով: Մասնագիտական քննարկումները կլինեն շարունակական: