Նոյեմբերի 23-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 80-ամյակին նվիրված «Այստեղ Հայաստանն է» խորագրով համերգը` Արցախի պետական ջազ նվագախմբի (ղեկավար` Տիգրան Լալայան), Արցախի պետական երգչախմբի (ղեկավար` Նինա Գրիգորյան) և Արցախի մեներգիչների մասնակցությամբ:

Համերգային ծրագիրը կազմված է Ռոբերտ Ամիրխանյանի հին և նոր ստեղծագործություններից: