Լուրեր
ՀՀ ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են Սանահինի և Հաղպատի վանական համալիրներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետները այցելել են ՀՀ Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքում գտնվող՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառված Սանահինի և Հաղպատի վանական համալիրներ։ Սանահինի վանքի հարավային հուշարձանախումբը նորոգվում

Ավելի քան 707 մլն 338 հազար դրամի վերաբաշխում. կբարեկարգվեն մի շարք կրթական, մշակութային և մարզական կառույցներ

ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ 707,338.4 հազար դրամ գումարի չափով: Մասնավորապես նախատեսվում է ապահովել մի շարք կրթական, մշակութային

Աշխատանքային շրջայց՝ Դիլիջանի Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետներն այցելել են ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան, որտեղ ավարտին են մոտենում շենքի հիմնանորոգման աշխատանքները։ Հիմնանորոգումը սկսվել է 2022 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

Հայտերի ընդունում՝ արվեստի դպրոցների ձեռնարկների, առարկայական ծրագրեր մշակման նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական ձեռնարկների, առարկայական ծրագրեր մշակման և տպագրման համար հայտարարում է հայտերի ընդունման մրցույթ: Հայտերի ներկայացման կարգը՝ Հայտատուն յուրաքանչյուր հրատարակության համար ներկայացնում է՝ - հայտ

Հայ ուսանողները նվաճել են 4 ոսկե և 1 արծաթե մեդալ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում օգոստոսի 5-11-ն անցկացված 31-րդ Միջազգային մաթեմատիկական ուսանողական օլիմպիադայում (International Mathematics Competition) հայաստանյան մասնակիցները նվաճել են 4 ոսկե և 1 արծաթե մեդալ: Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային մասնակցել են աշխարհի 78 համալսարանների թիմերը՝ 401 ուսանող:

Կրթաթոշակային ծրագիր՝ միջուկային հետազոտությունների ոլորտում կին գիտնականների համար

Մեկնարկել է Մարի Սկլադովսկա-Կյուրիի անվան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կրթաթոշակային ծրագրի շրջանակներում տրամադրվող կրթաթոշակների ընթացիկ տարվա մրցույթը: Ծրագրի նպատակն է խրախուսել երիտասարդ կանանց՝ մասնագիտանալու միջուկային հետազոտությունների և տեխնոլոգիաների ոլորտներում: Ծրագրի շրջանակում ընտրված կին դիմորդներին տրամադրվելու է

Կապանում տեղի է ունեցել «Տարազնավուր» խորագրով համերգը

Շառլ Ազնավուրի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի է ունեցել «Տարազնավուր» խորագրով համերգը: «Տարազնավուր» ինքնատիպ համերգին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Համերգային հիմնական կատարումներով հանդես

Իջևանում կայացել է «Ֆեստիվառ» երաժշտական փառատոնը

«Ֆեստիվառ» զբոսաշրջային երաժշտական փառատոնի երկրորդ կանգառն այս անգամ Իջևան քաղաքն էր։ Օգոստոսի 10-ին` ժամը 19:30-ին, Իջևանի շատրվանների հրապարակում կայացել է հայ-վրացական բացառիկ համերգային երեկոն։ Ելույթ են ունեցել սիրված երգիչ Էրիկ Կարապետյանը, ինչպես նաև Վրաստանից ժամանած արտիստներ Դաթո Խուջաձեն և

Դանիել Դանիելյանը «Gyumri Art Week 2024» փառատոնի շրջանակում ներկա է եղել Սվետլանա Նավասարդյանի մենահամերգին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արտ Լաբ Գյումրի» և «Գյումրի արտ վիք» ՀԿ-ները օգոստոսի 2-18-ն իրականացնում են «Gyumri Art Week 2024» ժամանակակից արվեստի ամենամյա 3-րդ միջազգային փառատոնը՝ նվիրված նկարիչ, քանդակագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակին: Փառատոնն անցկացվում