Լուրեր
Դրամաշնորհային մրցույթ՝ ուղղված երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանմանը

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որի շրջանակում նախատեսվում է երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված միջոցառումների կազմակերպում և համանման նախաձեռնությունների խրախուսում: Միջոցառումները, մասնավորապես, վերաբերում են առողջ և անվտանգ սննդի օգտագործմանը, ֆիզիկական ակտիվությանը, անվտանգ վարքագծի պահպանմանը,

Ներկայացվել է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի նախնական տարբերակը

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում բուհերի և գիտահետազոտական կենտրոնների ներկայացուցիչներին ներկայացվել է ակադեմիական քաղաքի կոնցեպտուալ գլխավոր հատակագծի նախնական տարբերակը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, «Ակադեմիական քաղաք»

Քննարկվել է «Ակադեմիական քաղաքի» նախագիծը

Աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում աշխատանքային խումբն այսօր Ակադեմիական քաղաքի նախագծման վերաբերյալ «կանաչ երկխոսության» ձևաչափով

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կստեղծվի Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիա

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ստեղծվում է ժամանակակից և հզոր ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիա, որը միավորելով գերժամանակակից մանրադիտարկման, բջջային հաշվարկի, լրացված ու վիրտուալ իրականության առանձնահատկությունները՝ հնարավորություն կընձեռի համակողմանիորեն պատկերավորել գլխուղեղի բջջային ճարտարագիտությունը:

Հրաձգություն. Էլմիրա Կարապետյան – Բենիկ Խլղաթյան զույգն արծաթե մեդալ է նվաճել Կահիրեում

Հրաձգության Հայաստանի հավաքականի առաջատար Էլմիրա Կարապետյան - Բենիկ Խլղաթյան զույգն արծաթե մեդալ է նվաճել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող Աշխարհի Գավաթի խաղարկության միքս 10 մ օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում: Հայ հրաձիգները 581 (292/289) արդյունքով առաջին տեղով են անցել եզրափակիչ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ Ջեորջիո Սկարցիոյին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ, սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի գործադիր մարմնի անդամ Ջեորջիո Սկարցիոյին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի սուսերամարտի

Բռնցքամարտ. հայտնի են Հայաստանի մեծահասակների և երիտասարդների առաջնությունների չեմպիոնները

Երևանի «Դինամո» մարզադահլիճում ավարտվել են Հայաստանի բռնցքամարտի՝ մեծահասակների և երիտասարդների առաջնությունները, որոնք այս տարի անցկացվում էին միաժամանակ: Մեծահասակները պայքարում էին ոչ միայն չեմպիոնության, այլ նաև Հայաստանի հավաքականում ընդգրկվելու և Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին մասնակցելու

Դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդության ոլորտում

ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է «Երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի (առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, անվտանգ վարքագծի պահպանումը, վնասվածքների կանխարգելումը, ծխախոտի, ալկոհոլի, թմրանյութերի օգտագործումից զերծ մնալը) խթանմանն ուղղված միջոցառումների կազմակերպում և համանման նախաձեռնությունների խրախուսում» դրամաշնորհի մրցույթ: