ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է «Երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի (առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, անվտանգ վարքագծի պահպանումը, վնասվածքների կանխարգելումը, ծխախոտի, ալկոհոլի, թմրանյութերի օգտագործումից զերծ մնալը) խթանմանն ուղղված միջոցառումների կազմակերպում և համանման նախաձեռնությունների խրախուսում» դրամաշնորհի մրցույթ:

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2024 թվականի փետրվարի 5-ը ժամը՝ 11:00-ն:

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում:

Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը (կազմակերպությունը) պետք է բավարարի հետևյալ նվազագույն որակավորման տվյալների չափանիշներին.

1) առողջ ապրելակերպի շրջանակներում առնվազն 1 նմանատիպ ծրագրի իրականացման փորձառություն,

2) ծրագրի աշխատակազմի փորձառություն,

3) ըստ անհրաժեշտության՝ ծրագրի իրականացման համար նշված ոլորտում հրավիրված մասնագետների փորձառություն:

Հայտով պետք ՝ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

1) նմանատիպ ծրագրի իրականացման փորձառությունը հավաստող պայմանագրի պատճեն,

2)ծրագրի աշխատակազմի փորձառությունը հավաստող փաստաթղթեր/ինքնակենսագրականներ, վկայականներ, հավաստագրեր, աշխատակազմի անդամի կողմից գրավոր համաձայնություն ծրագրում իր ներգրավվածության վերաբերյալ/

3)հրավիրված մասնագետների փորձառությունը հավաստող փաստաթղթեր /ինքնակենսագրականներ, վկայականներ, հավաստագրեր, աշխատակազմի անդամի կողմից գրավոր համաձայնություն ծրագրում իր ներգրավվածության վերաբերյալ:

Մասնակիցները կարող են մրցույթին մասնակցել համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով)։