Հրաձգության Հայաստանի հավաքականի առաջատար Էլմիրա Կարապետյան - Բենիկ Խլղաթյան զույգն արծաթե մեդալ է նվաճել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող Աշխարհի Գավաթի խաղարկության միքս 10 մ օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում:

Հայ հրաձիգները 581 (292/289) արդյունքով առաջին տեղով են անցել եզրափակիչ փուլ, սակայն եզրափակչում զիջել են Հնդկաստանը ներկայացնող զույգին և զբաղեցրել են 2-րդ տեղը:

Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի հաղորդմամբ՝ նույն մրցաձևում Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ Գևորգ Մելքոնյան - Նարե Գաբրիելյան զույգը 568 (283/285) միավոր արդյունքով զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը։

Անհատական պայքարում հայ հրաձիգներին չի հաջողվել մրցանակային տեղեր զբաղեցնել: