Լուրեր
Կայացել է Զինաիդա Սիմոնյանի անվան հրաձգության հուշամրցաշարը. հայտնի են հաղթողները

Ապրիլի 29-ից մայիսի 1-ը 10-րդ անգամ անցկացվել է ԽՍՀՄ, Եվրոպայի, աշխարհի բազմակի չեմպիոնուհի և 53 ռեկորդների հեղինակ Զինաիդա Սիմոնյանի անվան հրաձգության ավանդական հուշամրցաշարը: Հուշամրցաշարին մասնակցել են Երևանի, Գյումրիի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցների, Հրաձգության հանրապետական մարզադպրոցի, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի և Վանաձորի

Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող

Հունաստանի Հերակլիոն քաղաքում մայիսի 2-ին մեկնարկել է ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունը: Մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը սկսել է 55 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը և 6 հաջող մոտեցումներից հետո հռչակվել չեմպիոն: Հայ ծանրորդը երկամարտի 240 կգ արդյունքով (108+132) կանգնել է

1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվել են «Սպորտլանդիայի» համայնքային և մարզային փուլերի մրցումները

2022 թվականի մարտ-ապրիլ ամիսներին ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվել են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման համայնքային 2-րդ և մարզային 3-րդ փուլերի մրցումները: Ներդպրոցական 1-ին փուլին մասնակցել են

Ամփոփվել են ԳԱԱ 2021թ.-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում այսօր տեղի է ունեցել ԳԱԱ 2021 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

Սամբոյի աշխարհի երիտասարդների և պատանիների առաջնությունը կանցկացվի Երևանում

2022 թվականի հոկտեմբերի 14-ից 16-ը Երևանում կանցկացվի սամբոյի աշխարհի երիտասարդների և պատանիների առաջնությունը: Այս որոշումը կայացվել է սամբոյի միջազգային ֆեդերացիայի՝ ապրիլի 27-ին անցկացված գործկոմի նիստում: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, ով այսօր կայացած համաժողովի ընթացքում վերընտրվել է ֆեդերացիայի

Արթուր Մարտիրոսյան. «Պետք է նպաստել երիտասարդների ինքնակազմակերպմանը՝ հանրային մասնակցության ընդլայնման համար»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր մասնակցել է բուհերում ուսանողական ինքնակազմակերպվող խմբերի ձևավորման մեթոդաբանությանն ուղղված քննարկմանը, որին ներկա են եղել նախարարության երիտասարդական, ինչպես նաև բարձրագույն և հետբուհական կրթության քաղաքականությունը համակարգող վարչությունների ներկայացուցիչները։ Շուրջ

Դասընթաց՝ «ԱՊՀ տարածքում երիտասարդների հետ աշխատանքի կազմակերպում» թեմայով

ԱՊՀ երկրների շրջանում տեղի կունենա երիտասարդական աշխատողի որակավորման բարձրացման հերթական հեռավար դասընթացը՝ «ԱՊՀ տարածքում երիտասարդների հետ աշխատանքի կազմակերպում» թեմայով: Դասընթացն անցկացվելու է 2 փուլով՝ հեռավար ձևաչափով: Առաջին փուլը կանցկացվի 6 օր, երկրորդը՝ 9 օր: Ռուսաց լեզվի իմացությունը պարտադիր

«Տղաները հասկանում են, թե ինչ պատասխանատվություն է դրված իրենց վրա». բռնցքամարտիկները նախավերջին հավաքն են անցկացնում Եվրոպայի առաջնությունից առաջ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը, նախապատրաստվելով մայիսին Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Հավաքին մասնակցում է 26 մարզիկ, որոնցից 13-ը՝ Հայաստանի հավաքականից: Մեր ընտրանու հետ համատեղ հավաք են անցկացնում նաև Լիտվայի և

Երիտասարդ ծանրորդները Հունաստանում կմասնակցեն աշխարհի առաջնությանը

Մայիսի 2-ին Հունաստանի Կրետե կղզում մեկնարկելու է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցելու են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում Հերակլիոն կմեկնի 9 ծանրորդ՝ Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Մնացական Աբրահամյանը