
Հայաստանի ներկայացուցիչ, ծանրորդ Գրետա Վարդանյանը ոսկե մեդալ է նվաճել ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում անցկացվող պարափաուերլիֆթինգի աշխարհի գավաթի խաղարկությունում։ Գյումրեցի մարզուհին, հանդես գալով 55 կգ քաշային կարգում, հաջող է կատարել բոլոր երեք մոտեցումները՝ բարձրացնելով 85, 90 և 93 կգ կշռող ծանրաձողերը