Լուրեր
«Իմ Սարյանը» խորագրով համահայկական մանկապատանեկան նկարչական ցուցահանդեսի բացումը՝ նոյեմբերի 1-ին

Համահայկական մանկապատանեկան նկարչական 9-րդ մրցույթ-փառատոնի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ, նոյեմբերի 1-ին` ժամը 14:30-ին, «Մերիդիան» էքսպո-կենտրոնի ցուցասրահում (հասցե` Ոսկերիչների 1) տեղի կունենա «Իմ Սարյանը» խորագրով Համահայկական մանկապատանեկան նկարչական

Հայ ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնն այս տարի նվիրված է Կոմիտասի 150-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ 2019 թվականի հոկտեմբերի 31-ին կմեկնարկի Հայ ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնը, որն այս տարի նվիրված է Կոմիտասի 150-ամյակին: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ նախագծի շրջանակում տեղի կունենա 4

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է Ռումինիայի արքայազնին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ռումինիայի արքայազն Ռադուի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը, հանդիպման սկզբում ողջունելով հյուրերին, նշել է, որ արքայազնի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-ռումինական հարաբերությունների զարգացման համար։ Ռումինիայի արքայազնն ընդգծել է, որ կրթությունն

Արայիկ Հարությունյանն ընդունել է հաղթանակով վերադարձած հայ դաշնակահարներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ռիգայի երիտասարդ դաշնակահարների 8-րդ միջազգային մրցույթի հաղթողներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը: Հոկտեմբերի 12-ից 15-ը Ռիգայում տեղի ունեցած դաշնակահարների միջազգային մրցույթին մասնակցել են ՀՀ և

Շնորհակալագրեր՝ Եվրոպական ժառանգության օրերին մասնակից թանգարաններին և գրադարաններին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր հյուրընկալվել են «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին մասնակցած 12 թանգարանների ու գրադարանների ներկայացուցիչները: ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Սամվել Մուրադյանը նրանց հանձնել է շնորհակալագրեր՝ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում անցկացրած նշանակալի միջոցառումների, ինչպես

«Ինչպես է ծնվում գլուխգործոցը» ցուցահանդեսը կուղեկցվի «Ազգային ոճը։ Ժողովրդական ավանդույթից դեպի պրոֆեսիոնալ արվեստ» խորագիրը կրող միջազգային գիտաժողովով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության աջակցությամբ, Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) «Դեկորատիվ-կիրառական և ժողովրդական արվեստի համառուսաստանյան թանգարանի» հետ համատեղ կազմակերպել են «Ինչպես է ծնվում գլուխգործոցը» ցուցահանդեսը: Ծրագիրը իրականացվում է Հումանիտար համագործակցության միջպետական

Զարեհ Որբունու վիպային ժառանգության հանրային ներկայացումներ

Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գրքի և գրչության», «Աջակցություն գրականության հանրահռչակմանը և գրական ծրագրերին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացնում է «Զարեհ Որբունու վիպային ժառանգության հանրային ներկայացումներ» ծրագիրը։ Այն նպատակ ունի բանախոսությունների և աշխատաժողովների միջոցով

Դասական երաժշտության համերգներ՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մենակատարների մասնակցությամբ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության, ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության հետ համատեղ, «Տաղանդավոր երիտասարդների զարգացման» հիմնադրամը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի շրջանակում հոկտեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ին, Շուշիի Կերպարվեստի

Իրականացվել է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագրի առաջին փուլի ուսուցման առաջին մոդուլը

Հայաստանի Հանրապետության 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք Վանաձորում 2019 թվականի հոկտեմբերի 10-13-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվել է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագրի առաջին փուլի ուսուցման առաջին մուդուլը: Ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում երիտասարդական աշխատանք կատարող