
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը վերջերս Զագրեբում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը և 2 ոսկե ու 1 բրոնզ մեդալ նվաճել: Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը, մարզիչներ Գևորգ Ալեքսանյանն ու Սամվել Գևորգյանը ԵԱ-ի մեդալակիր մարզիկների հետ այսօր հանդիպել են լրագրողներին, ամփոփել