«Այսօր իրականացել է իմ երազանքներից մեկը՝ Ռուսական արվեստի թանգարանում բացվել է ռուս մեծ նկարիչ Միխայիլ Վրուբելի հոբելյանին նվիրված ցուցահանդեսը: Սա կարևոր իրադարձություն է մեր մշակութային կյանքում, քանի որ առաջին անգամ Հայաստանում նշում ենք ռուս մեծ նկարչի հոբելյանը:

Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում օրը սկսվում է ժամը 7-ին. ՀՀ դպրոցների 11-րդ դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարի փորձնական ծրագրի մասնակիցներն իրենց առօրյան անցկացնում են զինվորական կարգուկանոնին համապատասխան: «Նախնական զինվորական պատրաստություն

Մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, Խորհրդային Միության և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան մայրաքաղաքի մի շարք հրապարակներում և այգիներում կիրականացնի 6 բացօթյա

Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 2021 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի օրերը` ըստ առարկաների. 3.07.2021 թ.՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», 4.07.2021 թ.՝ «Օտար լեզուներ», 5.07.2021 թ.՝ «Քիմիա», «Ռուսաց լեզու», 6.07.2021 թ.՝ «Մաթեմատիկա», 7.07.2021 թ.՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», 8.07.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին: Շրջաբերականով նշված կառույցներին առաջարկվել է իրենց ենթակա ուսումնական հաստատություններին տեղեկացնել առ այն, որ երկրում տիրող համաճարակային (COVID-19)

Հայաստանում լիցենզավորման դաշտ են բերվում նախադպրոցական ծառայությունները, այդ թվում՝ զարգացման կենտրոնները։ Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագիծը

2021 թվականի հունվարից վերսկսվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Դպրոցական բաժանորդային համակարգի» ծրագիրը, որը բոլոր հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտներին տարվա ընթացքում տարբեր մշակութային հաստատություններ՝ թանգարան, համերգասրահ և թատրոն, մեկական այց կատարելու հնարավորություն է տալիս: ՀՀ մշակույթի ու ՀՀ կրթության

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է «ԱՅ ԷՖ Ի ԵՍ» (IFES) կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոյին: Հանդիպմանը քննարկվել են կազմակերպության կողմից իրականացվող «Ներգրավված քաղաքացի» համալսարանական ծրագրի արդյունավետությունը բուհերում և այն միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ու հանրակրթական

Հուլիսի 1-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի է ունեցել բուհի և Իրանի Իսլամական Հանրապետության արվեստների ակադեմիայի միջև հուշագրի ստորագրման արարողություն: Փաստաթղթի ստորագրման արարողությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության