Մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, Խորհրդային Միության և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան մայրաքաղաքի մի շարք հրապարակներում և այգիներում կիրականացնի 6 բացօթյա համերգ:

Համերգները տեղի կունենան հուլիսի 3-9-ը «Բաբաջանյանը Երևանում» խորագրի ներքո: Համերգների ընթացքում կներկայացվեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:

Համերգների անցկացման ժամանակացույց

  • 03.07.2021 - 04.07.2021 / 19:00-22:00 - Կենտրոն վարչական շրջան / Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածք
  • 06.07.2021 / 19:00 - 22:00 - Նոր Նորք վարչական շրջան / Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգի
  • 07.07.2021 / 19:00 - 22:00 - Շենգավիթ վարչական շրջան / Գարեգին Նժդեհի հրապարակ
  • 08.07.2021 / 19:00 - 22:00 - Էրեբունի վարչական շրջան / Վարդավառի լճի հարակից տարածք
  • 09.07.2021 / 19:00-22:00 - Աջափնյակ վարչական շրջան / Թումանյանի անվան զբոսայգի