Լուրեր
Ի նշանավորումն Հայաստանի հավաքականի հաղթանակի և հայ-ուկրաինական բարեկամության

Հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունների և միջազգային մակարդակում սպորտի զարգացմանը նպաստելու համար Աշխարհի ուժային մարզաձևերի լիգայի նախագահ Վիտալի Պուլինը շնորհակալագիր և գավաթ է փոխանցել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին: Մեդալ և շնորհակալագիր է փոխանցվել նաև ԿԳՄՍՆ

ՀՀ կառավարությունը հաստատել է 2022 թվականին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերը

ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած նիստում որոշում է կայացվել հաստատել 2022 թվականին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերը և 2022 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում սահմանված կարգով ներկայացնել Ազգային ժողով: 2022 թվականի պետական բյուջեի նախագծում ընդգրկելու նպատակով

ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի միջոցառումների ծրագրի հայտերի ընդունում

Մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի 2023 թվականի միջոցառումների ծրագրի ձևավորման գործընթացը: Ծրագրում ընդգրկելու համար հիմնադրամն ընդունում է միջոցառումներ իրականացնելու հայտեր հետևյալ ուղղություններով. ընդհանուր-հումանիտար, մշակութային, կրթության և գիտության, ԱՊՀ երկրների երիտասարդության միջև համագործակցության զարգացմանն ուղղված, տեղեկատվության,

Շախմատի կանանց ընտրանին քառորդ եզրափակչում է

Հայաստանի շախմատի կանանց ընտրանին աշխարհի առաջնության 5-րդ խաղափուլում զիջել է Ռուսաստանի թիմին: A ենթախմբի վերջին խաղում Հայաստանի ընտրանին Ռուսաստանին պարտվել է 1:3 հաշվով: Թիմի կազմում ոչ-ոքի են գրանցել Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը,

Պետական դրամաշնորհի հավաստագրեր են հանձնվել ԵՊՀ ընդունված առաջին կուրսեցիներին

Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում առաջին անգամ տեղի է ունեցել պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ԵՊՀ ընդունված առաջին կուրսեցիներին «Պետության կողմից պետական դրամաշնորհ ստանալու մասին» հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա են

7 ավագ դպրոցների համար նոր գույքի ձեռքբերման գումար է հատկացվել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի բյուջետային տնտեսումների հաշվին շուրջ 109 մլն 727 հազար դրամ գումար է հատկացվել 7 ավագ դպրոցների նոր գույքի ձեռքբերման համար: Որոշումն ընդունվել է Կառավարության՝ սեպտեմբերի 30-ին կայացած նիստում: Վերաբաշխվող գումարը նախատեսվում

Աշակերտական խորհրդի նիստ` աշակերտների առաջարկներից ձևավորված օրակարգով

ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի հերթական նիստը տեղի է ունեցել առցանց ձևաչափով: Օրակարգը, համաձայն նախորդ նիստում ձեռք բերված պայմանավորվածության, ձևավորվել է խորհրդի կազմում ներկայացված աշակերտների առաջարկներից: Նիստը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Քննարկմանը մասնակցել են

Կայացել է «ԷՐԱԶՄՈՒՍ+ PRINTEL» նախագծի ամփոփիչ համաժողովը

Սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել «ԷՐԱԶՄՈՒՍ+ PRINTEL»՝ «Փոփոխություն լսարանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով» նախագծի ամփոփիչ համաժողովը, որին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

Երիտասարդական միջազգային օլիմպիադա՝ 10-12-րդ դասարանների աշակերտների և քոլեջների ուսանողների համար

ՌԴ «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանը 2021 թվականի հոկտեմբերի 20-30-ն իրականացնում է Երիտասարդական միջազգային օլիմպիադա: Օլիմպիադան ընդգրկում է տասնյոթ առարկայական ուղղություններ (ռուսերենով)՝ Կենսաբանություն, Արևելագիտություն, Դիզայն, Լրագրություն, Օտար լեզու, Տեղեկատվական տեխնոլոգիաներ, Պատմություն, Մաթեմատիկա, Մեդիահաղորդակցություն, Միջազգային հարաբերություններ,