Լուրեր
Ժաննա Անդրեասյան. «Գործընթացի բոլոր կողմերը պետք է իրականացնեն պատշաճ և որակյալ աշխատանք» 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել առաջիկա անելիքները և պատասխանել ներկաներին հուզող հարցերին, որպեսզի հետագա գործընթացն անցնի հարթ և

5 մեդալ՝ Եվրոպայի փոքր երկրների առաջնությունից

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամները Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում 5 մեդալ են նվաճել: Սան Մարինոյում անցկացված մրցաշարում հայկական թիմը նվաճել է երեք արծաթե և երկու բրոնզե մեդալ: Արծաթե մեդալակիրներ են դարձել վազորդներ Էլլադա Ալավերդյանը (800 մ 2:16:10), Երվանդ Մկրտչյանը (3000 մ 8:14:46)

Վահրամ Դումանյանն այցելել է քննական կենտրոն

Հունիսի 8-ին մեկնարկեցին բուհերի ընդունելության միասնական քննությունները: Այդ առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը այցելել են Երևանի Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոն, որը Երևանում գործող 4

Հանրակրթական դպրոցի տնօրենի հավաստագրման համար վերապատրաստում կիրականացնի 21 կազմակերպություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք

Փոփոխություն է կատարվել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում

Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Համաձայն նոր օրենքի` տվյալ ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող, սակայն մանկավարժի որակավորում չունեցող անձինք այսուհետ կարող են աշխատել որպես ուսուցիչ:

Արման Դարչինյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել

Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ 75 կգ քաշային Արման Դարչինյանը Փարիզում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակչում հաղթել է վրացի Գեորգի Կխարաբաձեին և Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել: Առաջին ռաունդում 5 մրցավարներից 4-ը

Կարեն Գիլոյանն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ

Անցած շաբաթվա վերջին աշխատանքային այցով Շիրակի մարզում էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Նա այցելել է Մարալիկ, Արթիկ, Գյումրի, ծանոթացել մարզադպրոցների վիճակին, հանդիպել ոլորտի ներկայացուցիչների հետ: Խոսելով ոլորտային խնդիրների մասին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը

Բուսաբանության ինստիտուտում բացվել է Հայաստանի կենսաբազմազանության տեղեկատվական և կրթական կենտրոն

ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում Շրջակա միջավայրի համաշխարհային օրը` հունիսի 5-ին, բացվել է Հայաստանի կենսաբազմազանության տեղեկատվական և կրթական կենտրոն՝ Էկոէպիկենտրոն: Էկոէպիկենտրոնը ստեղծվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ֆինանսական աջակցությամբ, ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի, Գերմանիայի

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել է «ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության» նախագիծը

Տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նիստի օրակարգում ներառված էր «ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության» նախագծի քննարկման հարցը: