Լուրեր
Քննարկվել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ՀՀ-ի և Իսպանիայի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն Իսպանիայի թագավորություն կատարած այցի շրջանակում հանդիպել է ԻԹ գիտական հետազոտությունների գլխավոր քարտուղար Էվա Օրտեգայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում Հայաստանի և Իսպանիայի միջև համագործակցության զարգացման հնարավորություններին: Նախարար Ժաննա Անդրեասյանը

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 11-15-ը Երևանում տեղի կունենա Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթը: Միրզոյանական մրցույթին այս տարի իրավունք է ստացել մասնակցելու 16 հայազգի պատանի

Դրամաշնորհային մրցույթ՝ «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Ոչ պետական մամուլի հրատարակում» դրամաշնորհային մրցույթ: Դրամաշնորհ տրվելու է ոչ պետական մամուլի հետևյալ խմբերի նախագծերին.

Հաստատվել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման ժամանակացույցը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների 2024 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը: Մայիսի 18-ին ատեստավորումը կիրականացվի հետևյալ ուղղություններով՝ Դաշնամուր» (1-ին խումբ)

Իսպանիայի մշակույթի նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ԻԹ մշակույթի նախարար Էռնեստ Ուրտասունի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր՝ երկուստեք հայտնելով համատեղ նախաձեռնությունների իրականացման պատրաստակամություն:

Հանդիպում՝ նվիրված Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության  պահպանմանը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային փորձագետ, Թեհրանի Շահիդ Բեհեշտի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Ժանետ Բլեյքին: Հանդիպումը նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ իրականացված «ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և

Մեթոդական ուղեցույց հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման ընթացակարգի վերաբերյալ

ՀՀ կառավարության որոշմամբ հանրակրթական ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում կատարվել են փոփոխություններ: Ըստ այդմ՝ ուսուցիչների վերապատրաստումներն այսուհետ իրականացվելու են 12 առանձին բաժիններով, որոնցից յուրաքանչյուրը նկարագրում է ուսուցչի մասնագիտական գործունեության ձևերը։ Վերապատրաստման չափորոշչով յուրաքանչյուր մասնագիտական գործունեության

Կանանց հզորացումն ավելի լավ աշխարհի գրավականներից մեկն է. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Կանանց գլոբալ գագաթաժողովին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Մադրիդում մասնակցել է Կանանց 2024 թվականի գլոբալ գագաթաժողովին և հանդես եկել ելույթի խոսքով: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է Հայաստանի մասնակցությունը գագաթաժողովին, որի հիմքում կանանց

ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Իսպանիայի ազգային գրադարանում պահվող հայերեն ձեռագրերին

Աշխատանքային այցով Մադրիդում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իսպանիայի ազգային գրադարանի տնօրեն Օսկար Առոյո Օրտեգային։ Վերջինիս ուղեկցությամբ Ժաննա Անդրեասյանը շրջել է գրադարանում, ծանոթացել Իսպանիայի ազգային գրադարանի գործող ցուցահանդեսներին, ինչպես նաև գրադարանային ֆոնդին,