ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 11-15-ը Երևանում տեղի կունենա Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթը:

Միրզոյանական մրցույթին այս տարի իրավունք է ստացել մասնակցելու 16 հայազգի պատանի ստեղծագործող Հայաստանից, Վրաստանից և Ռուսաստանից:

Կրտսեր խմբում հանդես կգան Ալեն Օգանեսովը, Արիանա Ավետիսյանը, Արմեն Հովհաննիսյանը, Գագիկ Ավետիսյանը, Էրիկ Ավագյանը, Հայկ Ջուլհակյանը, Նարեկ Դաինել Շուբինը, Վիլյամ Չիլինգարյանը, իսկ ավագ խմբում՝ Արեն Աբգարյանը, Գայանե Մխչյանը, Գարիկ Հարությունյանը, Էդգար Մխիթարյանը, Մարիա Հովսեփյանը, Սիրարփի Գաբրիելյանը, Սյուզաննա Աղամալյանը և Վիկտորյա Ուլիխանյանը:

Մասնագիտական հանձնաժողովի կազմը նախագահում է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արամ Սաթյանը:

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթը կիրականացվի Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում երկու փուլով՝ մայիսի 11-ին և 13-ին՝ ժամը 17:00-ին:

Գալա համերգն ու մրցանակաբաշխությունը կկայանան մայիսի 15-ին՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:

Մուտքն ազատ է: