ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Ոչ պետական մամուլի հրատարակում» դրամաշնորհային մրցույթ:
Դրամաշնորհ տրվելու է ոչ պետական մամուլի հետևյալ խմբերի նախագծերին.
- ազգային փոքրամասնությունների տպագիր և էլեկտրոնային պարբերականներ (յուրաքանչյուր փոքրամասնությունից ֆինանսավորվելու է 1 պարբերական),
- մշակութային տպագիր և էլեկտրոնային պարբերականներ (այդ թվում՝ մանկապատանեկան),
- գրական տպագիր և էլեկտրոնային պարբերականներ (այդ թվում՝ մանկապատանեկան):
Մրցույթին կարող են մասնակցել նաև այնպիսի իրավաբանական անձինք, որոնք ունեն նոր նախագծեր և հայեցակարգ, բայց չունեն լրատվական նախընթաց գործունեություն:
Ազգային փոքրամասնությունների տպագիր պարբերականները՝
- լուսաբանելու են իրենց համայնքի մշակութային և հասարակական կյանքը,
- ներկայացնելու են ազգային փոքրամասնության արվեստագետների և գրողների (հատկապես ժամանակակից) ստեղծագործությունները, մշակութային գործունեությունը,
- կազմելու և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն են տրամադրելու տվյալ ազգային փոքրամասնության շրջանում մշակույթի տարածման, հասարակական խնդիրների լուսաբանման հայեցակարգը և ծրագրերը,
- ծրագրելու և ներկայացնելու են տվյալ համայնքում և համայնքից դուրս պարբերականի տարածմանը միտված քայլերը:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2024 թվականի հունիսի 15-ն է: