Լուրեր
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագրի հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն հուլիսի 20-ից

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար քննությունների կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու նպատակով նախարարության Անձնակազմի կառավարման վարչությունը 2021 թ. հուլիսի 20-ից կընդունի հավակնորդների փաստաթղթերը: Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր)

Վահրամ Դումանյան. «Պետք է աշխատել լիարժեք նվիրումով և ըստ հնարավորին արդյունավետ՝ նոր մոտեցումներով ու գաղափարներով»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել նախարարության Զարգացման ծրագրերի և մոնիթորինգի, Արտաքին կապերի և սփյուռքի, Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության, Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությունների աշխատակիցների հետ:

Հայ դպրոցականների հերթական մեդալները՝ կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայում

Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայում հայ դպրոցականներն արժանացել են 5 մեդալի։ Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրն էր Ինդոնեզիան, անցկացվել է առցանց ձևաչափով․ առաջին փուլը տեղի է ունեցել հունիսի 23-30-ը, իսկ երկրորդ փուլը՝ հուլիսի 4-ին։ Մրցույթին մասնակցել են աշխարհի 30

Նախադպրոցական այլընտրանքային կրթական հաստատությունների ձևավորման դրամաշնորհի հատկացման մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թվականի պետական բյուջեի «Հանրակրթության» ծրագրի «Նախադպրոցական այլընտրանքային ծախսաարդյունավետ մոդելների ներդրում» միջոցառման շրջանակում հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ: Մրցույթի նպատակն է ձևավորել նախադպրոցական այլընտրանքային կրթական հաստատություններ, որոնք նախադպրոցական ծառայություններում ընդգրկված

Մեկնարկել է սոցիալական մի շարք խմբերի երեխաների ամառային ճամբարը

Հուլիսի 17-ին մեկնարկել է սոցիալական մի շարք խմբերի 7-13 տարեկան երեխաների համար նախատեսված ամառային ճամբարը, որի առաջին հերթափոխին մասնակցում է շուրջ 1600 երեխա։ ՀՀ կառավարության հուլիսի 8-ի նիստում ընդունված որոշման համաձայն՝ զոհված, հաշմանդամություն

Ընդունելության ցուցակները կհրապարակվեն հուլիսի 18-ին. կայացել է հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը` նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցել են ոլորտը համակարգող փոխնախարար Կարեն Թռչունյանը, բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, նախարարության և Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչներ։ Հաստատելով

Վահրամ Դումանյանը հանդիպել է Գիտության, Բարձրագույն որակավորման և Լեզվի կոմիտեների աշխատակազմերի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր աշխատանքային խորհրդակցություններ է անցկացրել Գիտության, Բարձրագույն որակավորման և Լեզվի կոմիտեներում: Ստորաբաժանումների ղեկավարների և անձնակազմերի հետ հանդիպումներին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ու ԿԳՄՍ գլխավոր քարտուղար Նաիրի

Հաստատվել են «Առողջ ապրելակերպ» դասընթացի փորձնական չափորոշիչը և ծրագրերը

Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում փորձարկելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել են «Առողջ ապրելակերպ» դասընթացի փորձնական չափորոշիչը և ծրագրերը: Ուսումնական նյութերը նախատեսված են 5-11-րդ դասարանների համար և առաջիկա

Բարձրագույն կրթության բարեփոխման ճանապարհին՝ կարևորելով ԲԿԲՓ ազգային թիմի դերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Արթուր Մարտիրոսյանն ընդունել են Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների (ԲԿԲՓ) ազգային թիմին: Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ողջունել է խմբի անդամներին և կոչ արել լինել ավելի ակտիվ, ռազմավարական նպատակներով պայմանավորված՝