Լուրեր
ՆԶՊ առարկայի հանրապետական օլիմպիադայում հաղթող է ճանաչվել Արցախի թիմը

2021 թվականին տեղի ունեցած «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դպրոցականների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ: ՆԶՊ առարկայի օլիմպիադան անցկացվում է ոչ թե անհատական, այլ թիմային ձևաչափով: Օլիմպիադային մասնակցել է 12 թիմ՝ ՀՀ բոլոր մարզերից, Երևանից և Արցախից,

Ավարտվեց միասնական քննությունների երկրորդ փուլը. ԳԹԿ-ն հրապարակել է տվյալներ

Հուլիսի 8-ին ավարտվել է միասնական քննությունների երկրորդ փուլը: Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է երկրորդ փուլի մի շարք առարկաների արդյունքները: «Կենսաբանություն» առարկայի համար հայտագրված 113 դիմորդից քննությանը մասնակցել է 101-ը: Միջին միավորը եղել է 9.54: Դրական միավորի շեմը չի

Պոլիտեխնիկի ուսանողները մասնակցում են Սանկտ Պետերբուրգի լեռնային համալսարանում ընթացող ամառային դպրոցին

Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգի լեռնային համալսարանում հունիսի 26-ից մինչև հուլիսի 10-ն անցկացվում են «Թվային հանքարդյունաբերություն» խորագրով ամառային դպրոցի դասընթացներ։ 14-օրյա ամառային դպրոցին մասնակցում են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի, ինչպես նաև Լեռնամետալուրգիայի ու քիմիական տեխնոլոգիաների

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունից դրական միավորի շեմը չի հաղթահարել դիմորդների 13.77 %-ը. ԿԳՄՍՆ պարզաբանում

Որոշ ԶԼՄ-ներում և սոցիալական հարթակներում այսօր տեղեկատվություն է տարածվել առ այն, որ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության արդյունքում դիմորդների շուրջ 50 տոկոսը չի հաղթահարել անցողիկ շեմը: ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ քննությունների հիմնական փուլում

Քոլեջներում ներդրվում են նոր մասնագիտություններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի համապատասխան հրամաններով 2021-2022 ուսումնական տարվանից մի շարք միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում փորձարարական կարգով կներդրվեն նոր մասնագիտություններ, որոնց համար պահուստային տեղերից կհատկացվեն ընդունելության անվճար և վճարովի ուսուցման տեղեր:

335 մլն դրամ` զոհված զինծառայողների ընտանիքների երեխաների ամառային ճամբարի համար

Կառավարությունը 335 մլն դրամ գումար է հատկացրել սոցիալական մի շարք խմբերի 7-13 տարեկան 3200 երեխաների ամառային ճամբարային հանգստի կազմակերպման համար: Հանգիստը նախատեսվում է կազմակերպել «Հասմիկ ճամբար» ՍՊԸ, «Արագած ճամբար» ՍՊԸ, «Հեքիաթային կիրճ» մանկական տուրիստական հանգստի կենտրոն» ՍՊԸ, «ԼԱՎԱ աղբյուր»

ՃՇՀԱՀ ուսանողները` միջազգային մրցույթ-ստուգատեսի մրցանակակիրներ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 2 տասնյակից ավելի ուսանողներ ճարտարապետության և դիզայնի ավարտական միջազգային մրցույթ-ստուգատեսում զբաղեցրել են մրցանակային տեղեր: ՃՇՀԱՀ ուսանողները մասնակցել են Ճարտարապետական կրթության աջակցման միջտարածաշրջանային հասարակական կազմակերպության (МООСАО) նախաձեռնած ճարտարապետության

Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադաների մրցանակակիրները կստանան անվանական կրթաթոշակ

«Ինֆորմատիկա» առարկայի դպրոցականների միջազգային 33-րդ և Եվրոպայի աղջիկների ինֆորմատիկայի առցանց օլիմպիադաների մրցանակակիրները կստանան անվանական կրթաթոշակ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել է վերոնշյալ օլիմպիադաներում հաղթած և

Ժաննա Անդրեասյան. «Մենք վստահում ենք ուսուցչին և դպրոցին»

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ազդարարվել է հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական նոր չափորոշիչների փորձարկման նպատակով վերապատրաստումների մեկնարկը: Մարզի պետական հանրակրթական դպրոցների տնօրենների և փոխտնօրենների ու գործընկեր կառույցների մասնակցությամբ հրավիրված աշխատաժողովի ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի