Լուրեր
Հանրային քննարկման է ներկայացվել ուսուցիչների մասնագիտական զարգացման և խրախուսման նոր համակարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ռազմական դրության պայմաններում իրականացնելով դրանից բխող բոլոր անհրաժեշտ գործողությունները, միևնույն ժամանակ հետևողականորեն առաջ է տանում նաև այլ ծրագրեր, հատկապես՝ ուղղված ուսուցիչների խրախուսման, մասնագիտական զարգացման նոր գործիքների ներդրմանը։ Ուսուցչի օրվան ընդառաջ, ԿԳՄՍ նախարարությունը

Հանրային քննարկման են ներկայացվել ուսուցիչների վերապատրաստման կարգի փոփոխությունները

Չնայած ռազմական դրությանն ու համավարակին` դրանից բխող բոլոր անհրաժեշտ աշխատանքների հետ միաժամանակ ՀՀ ԿԳՄՍՆ-ն հետևողականորեն շարունակում է նախարարության նախատեսված մյուս աշխատանքները՝ նպատակ ունենալով կրթական համակարգը դարձնել էլ ավելի կենսունակ ու որակյալ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել

Հայաստանի ԻԿՕՄ-ի ազգային կոմիտեն հայտարարությամբ դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի և Հայաստանի նկատմամբ

Ադրբեջանը երբեք գաղտնի չի պահել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժի կիրառմամբ լուծելու իր ռազմավարական նպատակը և մեծ լարվածության տակ է պահել թե՛ շփման գծի ամբողջ տարածքը, թե՛ Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանը: 2016 թվականի ապրիլին և 2020 թվականի հուլիսին, Ադրբեջանի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի տոնի առիթով

Մեծարգո՛ Ուսուցիչ, Մեր ժողովրդի համար բախտորոշ այս օրերում հաղթանակի ճանապարհին շնորհավորում եմ Ձեր տոնը, մաղթում եմ արևշատություն, անսասան հավատ ու լավատեսություն: Սահմանին քաջաբար ու աներկյուղ կռվում է Ձեր դաստիարակած սերունդը, որ խորապես ճանաչում ու զգում է հայրենասիրությունը, որ

Ուսումնական հաստատությունների թիրախավորումն անթույլատրելի է․ ԿԳՄՍՆ-ն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին իրազեկել է ադրբեջանական ագրեսիայի մասին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի նիստի ընթացքում խորհուրդը նախագահող ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը հանդես է եկել հայտարարությամբ։ Նա հայտնել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից առ այսօր Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի ամբողջ

Դրամաշնորհ՝ դպրոցների անվտանգությունը բարձրացնելու և տարբեր ռիսկերի դիմակայելու համար

Ռազմական դրության պայմաններում դպրոցների անվտանգությունը բարձրացնելու և տարբեր ռիսկերի ու աղետների դիմակայելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ։ Դրամաշնորհը կտրվի աղետների ռիսկի կառավարման կամ նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանների՝

Վաղվանից դիմորդներին կվերադարձվի քննությունների համար վճարած գումարը

Բուհերի 2020-21 ուսումնական տարվա այն դիմորդները, որոնք հայտագրել էին մեկից ավելի քննություն, բայց համավարակով պայմանավորված՝ հանձնել էին միայն մեկը, կարող են ստանալ չհանձնած քննությունների համար վճարած 1500-ական դրամները: Գումարը ստանալու համար հոկտեմբերի 1-ից ՎՏԲ Հայաստան բանկի բոլոր մասնաճյուղեր հարկավոր է

Կրթամշակութային նոր ծրագիր դպրոցահասակ երեխաների համար

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը և Էդիտ Պրինտ հրատարակչությունը հանդես են գալիս նոր նախաձեռնությամբ: Խնկո Ապոր գրադարանը կապահովի կրթամշակութային ժամանցի կազմակերպման շարունակականությունը այն դպրոցահասակ երեխաների համար, որոնք ժամանակավորապես գտնվում են իրենց բնակության վայրից հեռու: Խնդրում ենք, պաշտպանելով երեխաների

08-0001-007 թեժ գծով հոգեբանական աջակցություն` դրա կարիքն ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին

Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հանրապետական և Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հետ համատեղ, հոգեբանական աջակցության ծառայություններ է կազմակերպում այն երեխաների համար, որոնք կունենան դրա կարիքը։ Գործընթացում կներգրավվեն նաև դպրոցների հոգեբանները՝