Լուրեր
Մրցույթ` Բուլղարիայի Հանրապետության բուհերում 2023-2024 ուստարում կրթություն ստանալու համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023-2024 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար բարձրագույն կրթություն ստանալու նպատակով /4 տեղ/: Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Բուլղարիայի Հանրապետության բյուջեի

Կյանքից հեռացել է Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ 59 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Գևորգի Դևրիկյանը: Վարդան Դևրիկյանը ծնվել է 1964

Քննարկվել է բուհերում մասնագիտական որակավորում ունեցող ավիացիոն մասնագետներ պատրաստելու հարցը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ընդունել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը, «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Կամո Մարտիրոսյանը և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի

«Աշխատաշուկայի պահանջարկի մասին հստակ տեղեկատվությունը կնպաստի մասնագիտությունների և տեղերի նպատակային պլանավորմանը». Արաքսիա Սվաջյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կազմակերպած աշխատաշուկայի մասնագիտական կազմի պիլոտային ուսումնասիրություն-վերլուծության ներկայացմանը: Այն նպատակ ունի աջակցելու մասնագիտական կրթության և ուսուցման համակարգին (ՄԿՈՒ): Միջոցառմանը ներկա են եղել

Խնդիր ենք դնում ոչ թե նոր դեղատոմս ստեղծել, այլ արդեն իսկ ունեցածն ավելի մատչելի կիրառել. Արթուր Մարտիրոսյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները: Արդեն կան դիմողներ. հայտերի ընդունումը շարունակվելու է մինչև 2023 թվականի մայիսի 2-ը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Քննարկվել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի առաջիկա անելիքները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Կորին Ֆլեյշերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր

Նախագիծ. պետության համար առաջնային կարևորության մասնագիտությունների համար ուսանողական կրթաթոշակները կբարձրանան

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բուհերում առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակների չափերը սահմանելու, պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը հաստատելու մասին նախագիծը: Նախագծի ընդունման նպատակն է հասանելի և մատչելի կրթական

Հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության տեղերը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են բուհերի և գիտական կազմակերպությունների 2023-2024 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության տեղերը: Որոշման նպատակը ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները (ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական