Մեկնարկել է Լեհաստանի Լեյն Կիրկլանդի անվան 2023-2024 թթ. կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունելությունը:
Ծրագրով նախատեսվում է 2 կիսամյակի ուսուցում ասպիրանտների համար՝ լեհական 5 ակադեմիական կենտրոններից մեկում (Վարշավա, Կրակով, Վրոցլավ, Պոզնան, Լյուբլին): Կրթական ծրագիրը ներառում է առնվազն երկշաբաթյա մասնագիտական դասընթաց պետական, մասնավոր և ոչ առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև վարպետության դասեր հետևյալ մասնագիտություններով՝
-տնտեսագիտություն և կառավարում,
-կառավարում բիզնեսում, հասարակական կազմակերպություններում, մշակույթի, կրթության և առողջապահության ոլորտներում,
-պետական կառավարում (պետական իշխանության և ինքնակառավարման մարմիններ),
-իրավունք,
-սոցիալական գիտություններ (սոցիալական հոգեբանություն, սոցիոլոգիա),
-քաղաքագիտություն, լրագրություն և միջազգային հարաբերություններ,
-շրջակա միջավայրի և կլիմայի պաշտպանություն,
-անվտանգության և կիբերանվտանգության խնդիրներ,
-հակաճգնաժամային կառավարում,
-զարգացման քաղաքականություն և մարդասիրական օգնություն,
-պատերազմի հետևանքով ավերված տարածքների վերակառուցման հետ կապված ոլորտներ, օրինակ՝ քաղաքաշինություն, ինժեներիա և այլն:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2024թ. մարտի 1-ն է։
Կրթաթոշակի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://kirkland.edu.pl/rekrutacja/։