
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ներկա է եղել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի առաջին կուրսի ուսանողների երդման արարողությանը: Մանկավարժական համալսարանի շուրջ 600 ուսանող երդվել է՝ դպրոց մտնել բարձր պատասխանատվությամբ և հավատարիմ մնալ մանկավարժի կոչմանը: