Ապրիլի 17-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամից գույք հետ վերցնելու, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին,

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին,

«Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գորիսի պետական քոլեջ» և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու մասին,

Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2025-2026 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին,

«Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին

ՀՀ կառավարության որոշումների նախագծերը: