Մշակութային ժառանգության կառավարման, պահպանության, արժևորման տարածաշրջանային կենտրոնի նախաձեռնությամբ, Բոլոնիայի համալսարանի (Իտալիա) Մշակութային ժառանգության դեպարտամենտի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Համագործակցության զարգացման իտալական գործակալության աջակցությամբ՝ հունվարի 23-ին, Մատենադարան. Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական
Կրթական ծրագրերի և չափորոշիչների վերանայման բնագիտամաթեմատիկական (STEM) ուղղությամբ հերթական աշխատաժողովը տեղի է ունեցել հունվարի 21-23-ը: «Գնահատում և թեստային առաջադրանքների օրինակելի նմուշներ» խորագիրը կրող աշխատաժողովը նվիրված էր գնահատման խնդիրներին: Աշխատաժողովն անցկացվում է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն՝ նորարարության համար» ծրագրի շրջանակում:
Հունվարի 9-22-ը Շվեյցարիայի Լոզան քաղաքում անցկացվել են երրորդ ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերը, որոնց մասնակցել է 79 երկրի 1800-ից ավելի մարզիկ: Հայաստանն այս խաղերում ունեցել է մեկ ներկայացուցիչ՝ 16-ամյա դահուկորդ Սպարտակ Ոսկանյանը: 1,5 կմ
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որով աջակցում է արտերկրի այն հրատարակչություններին, որոնք ցանկանում են իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ դասական կամ ժամանակակից գրականություն:
ՀՀ ԿԳՄՍ նախարության աջակցությամբ 2019 թվականի դեկտեմբերի 25-ից 2020 թվականի հունվարի 10-ը Չինաստանում անցկացվել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրախաղերը: «Հյուրախաղերի այս տասնհինգ օրերի ընթացքում դուք մեծ ներդրում կատարեցիք հայ-չինական մշակութային հարաբերությունների զարգացման գործում»: Այսպիսի խոսքերով է դիմել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ
2019 թ. նոյեմբերի 21-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի (2019-2023թթ. ժամանակահատվածի համար) և Գլխավոր կոնֆերանսի իրավական կոմիտեի անդամ (41-րդ նստաշրջանի համար)։ 2020 թ. հունվարի 21֊ին Ժնևում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության Սոֆիայի տարածաշրջանային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնակցությամբ լույս է տեսել «Կենսունակ ժառանգություն» ամսագրի հերթական համարը, որը նվիրված է «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին»
Համաշխարհային կրթական համաժողովին մասնակցելու նպատակով Լոնդոնում գտնվող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այցելել են «Տորիանո» տարրական դպրոց: Նախարարը ծանոթացել է կրթական ծրագրի STEM բաղադրիչին, դպրոցի տնօրինության հետ քննարկել համայնքահեն կրթական ծրագրի ձևավորման կարևորությունը: Միացյալ Թագավորության այս տարրական
Ավարտվել են շախմատի Հայաստանի տղամարդկանց 80-րդ և կանանց 75-րդ առաջնությունները: Տղամարդկանց առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճել է Սամվել Տեր-Սահակյանը, որը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր: Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնք իրենց ակտիվում գրանցել են