
Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդներն այսուհետ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ կարող են դիմել էլեկտրոնային համակարգի միջոցով: Որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում` փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 700-ն որոշման մեջ: