Բրիտանական Յորքի եվրոպական կամպուս Սիթի Քոլեջը Երևանում կազմակերպում է հեռակա երկամյա մագիստրոսական ծրագիր վեց ուղղություններով:

Առաջարկվում է նաև մեկ կրթաթոշակային տեղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կամ նախարարության ենթակայությամբ գործող կառույցներում աշխատող բարձրագույն կրթությամբ, առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ ունեցող, 24 տարեկանից բարձր, անգլերենի լավ կամ գերազանց իմացությամբ (TOEFL 89-90 or IELTS 6.5 or CAE (А or B) or equivalent qualifications) աշխատակիցների համար:

Բոլոր փաստաթղթերն անհրաժեշտ է հանձնել համալսարանի երևանյան պաշտոնական գրասենյակ մինչև օգոստոսի 10-ը։

Ծրագրի և դիմելու կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկությունը կցվում է:

Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (+374 10) 599-696 հեռախոսահամարով: