ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Արտադպրոցական ծրագրի ձևաչափը և վերջնարդյունքները՝ ըստ սահմանված ուղղությունների, արտադպրոցական կազմակերպությունների և կենտրոնների ներկայացրած արտադպրոցական ծրագրերի երաշխավորման կարգը հաստատելու մասին» թիվ 144-Ն հրամանով հաստատված հավելվածի համաձայն` պետական և համայնքային մանկապատանեկան ստեղծագործական, մարզամշակութային և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում իրականացվող արտադպրոցական բոլոր ծրագրերը պետք է փորձաքննվեն, ապա երաշխավորվեն գործածության։

Վերոգրյալով պայմանավորված՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը հայտարարում է մրցույթ՝ փորձագետների շտեմարան ստեղծելու նպատակով:

Փորձագետներն իրականացնելու են արտադպրոցական կրթության բովանդակության մշակում, ոլորտային ծրագրերի փորձաքննություն և այլն։

Մրցույթի մանրամասները հետևյալ հղմամբ՝ https://tinyurl.com/4p8tt3by։