Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Հայաստանի ազգային հերոս, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 95-ամյակին նվիրված
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադարձել է նաև նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում 2023 թվականին իրականացված աշխատանքներին: Այս համատեքստում նա առանձնակի կարևորել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի մշակումը: Արաքսիա
Երևանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական նորակառույց դպրոցում այսօր տեղի է ունեցել Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի՝ 2023 թվականին իրականացրած աշխատանքների տարեվերջյան ամփոփիչ հաշվետու ժողովը, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդես է եկել տարեվերջյան ամփոփիչ ասուլիսով՝ լրագրողներին ներկայացնելով հանրակրթության, նախադպրոցական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտներում 2023 թվականին իրականացված աշխատանքները: Նախադպրոցական անվճար կրթություն՝ զինվորականների և սոցիալապես անապահով
Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի դահլիճում Եղիշե Չարենցի տուն-թանգարանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Եղիշե Չարենցի «Երկերի ժողովածուի» ակադեմիական նոր՝ 13 հատորյա հրատարակության 1-ին հատորի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Հանրակրթական դպրոցի ընթացիկ և ամփոփիչ գնահատման, ընդունելության քննությունների և ուսուցիչների կամավոր ատեստավորման հիմնահարցերը և զարգացման ուղիները» թեմայով ամենամյա խորհրդաժողովին, որն անցկացրել է Գնահատման և թեստավորման կենտրոնը: Խորհրդաժողովին մասնակցել են հանրակրթական դպրոցների
ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» որոշումը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝
ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում՝ 510 մլն 592 հազար դրամ գումարի չափով: Ընդունված որոշմամբ նաև վերաբաշխման արդյունքում առաջացող մնացորդը՝ 804 մլն 641 հազար դրամի չափով, ուղղվել