Լուրեր
Դասագրքերի մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել առձեռն

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարել է դասագրքերի ստեղծման դրամաշնորհի մրցույթ՝ 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանի հանրակրթական առարկաների համար։ Համաձայն մրցույթի հայտահրավերի՝ մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով (բացառությամբ դասագրքի

Նախարար Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է Վանաձորի արվեստի և գյուղատնտեսական քոլեջների հիմնանորոգման աշխատանքներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Լոռու մարզի Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջ և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղ՝ տեղում ծանոթանալու կատարված հիմնանորոգման աշխատանքներին: Ուսումնական հաստատությունների վերանորոգման և բարեկարգման

«Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակում վերանորոգվել է Վանաձորի ՏՄԱԿ-ը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ՀՀ Լոռու մարզի Վանաձորի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության վերանորոգված կենտրոնի բացման արարողությանը: Կենտրոնը վերանորոգվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համագործակցությամբ՝ «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում»

«Էրազմուս+» ծրագիրը նպաստում է Հայաստանի և Եվրոպական միության կրթական հաստատությունների միջև համագործակցության զարգացմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում անցկացվում են «Էրազմուս+» ծրագրի մրցույթում հաղթած հայաստանյան նախագծերի մեկնարկային օրեր: ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի կողմից: Ներկա են եղել ԿԳՄՍ նախարար տեղակալ Արթուր Մարտիրոսյանը,

Հաստատվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

ՀՀ վարչապետի մայիսի 30-ի N 579-Ա որոշմամբ՝ հաստատվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը: Խորհրդի կազմը բաղկացած է 8 անդամից՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար (խորհրդի նախագահ), ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար,

Հաստատվել են Պոլիտեխնիկական համալսարանի 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման դասընթացի մոդուլները

«Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորմամբ՝ մանկավարժի որակավորում չունեցող բարձրագույն կրթություն ստացած մասնագետները, որոնք ձեռք են բերել 30 կրեդիտ, հնարավորություն ունեն դասավանդել դպրոցներում։ Համաձայն օրենքի վերոնշյալ դրույթի՝ եթե առնվազն երկու անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի

Նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ: Մրցույթն անցկացվում է ԿԳՄՍ նախարարի` 2022 թվականի հունվարի 14-ի N 02-Ն հրամանով հաստատված

Երկարաձգվել է կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների վերապատրաստման դիմում-հայտերի ժամկետը

Կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների վերապատրաստման նպատակով դիմում-հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է. այն տևելու է մինչև հունիսի 5-ը: Նշենք, որ կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչը ենթակա է վերաատեստավորման՝ մեկ տարվա ընթացքում՝ համաձայն ՀՀ

Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում բացվել է մանկապարտեզ

Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք գյուղում տեղի է ունեցել նորակառույց մանկապարտեզի բացման արարողություն։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, պաշտոնատար այլ անձինք։ Մանկապարտեզը կառուցվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում,