
Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնը հոկտեմբերի 4-ից կազմակերպում է «Մշակութային շարժական արժեքների մշակութաբանական և արվեստաբանական փորձաքննության հիմունքներ» թեմայով եռամսյա դասընթաց: Դասընթացը նախատեսված է ոլորտի գիտաշխատողների, թանգարանային մասնագետների, մասնագիտական ԲՈՒՀ-երի ուսանողների և բոլոր շահագրգիռ անհատների համար: Դասավանդման նյութն ընդգրկում է մշակութային արժեքների փորձաքննությանն առնչվող