Ամփոփվել է 2025 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների երիտասարդական մրցույթը. տեղի է ունեցել հաղթողների պարգևատրման արարողությունը: Հաղթողներին ողջունել և պարգևատրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Միջոցառմանը մասնակցել
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն օրերս Սյունիքի մարզի Կապան և Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքներում մասնակցել է «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների բացման միջոցառումներին: Միջոցառման շրջանակում Հայաստանի սթրիթ վորքաութ ֆեդերացիայի ատլետներն իրականացրել են ցուցադրական ելույթներ և բացօթյա անվճար մարզումներ՝
Նկարիչների միջազգային օրվա շրջանակում Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպվել է «Սալոն 2025» ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են Նկարիչների միության երիտասարդ և ավագ սերունդների աշխատանքները՝ գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակի, դեկորատիվ-կիրառական արվեստի ոլորտներում։ Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի և Իրանում ՀՀ դեսպանության համագործակցությամբ Թեհրանում անցկացվել են Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներ։ Իրանի ազգային գրադարանում և արխիվում տեղի է ունեցել Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի պարսկերեն հրատարակության
ԿԳՄՍ նախարարությունում այսօր ամփոփվել են «ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների «Սպարտակիադա» մարզական միջոցառման 2025 թվականի արդյունքները: Միաժամանակ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հովանու ներքո իրականացվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի վիճակահանությունը։ Հանդիպումը վարել
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարի տեղակալ Անուշիրվան Մոհսենի Բանդփեյի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով գործընկերոջը՝ Ալֆրեդ Քոչարյանը կարևորել է երկու ժողովուրդների պատմական փոխառնչությունները տարբեր ոլորներում. «Ուրախ եմ, որ այսօր
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն առցանց ձևաչափով մասնակցել է ՀՀ-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 7-րդ տարեկան հանդիպմանը՝ ներկայացնելով կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդական քաղաքականության ոլորտներում Եվրոպական միության հետ իրականացվող (այդ թվում՝ առաջնահերթաբար Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ` CEPA)
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել Վահագն Ստամբոլցյանի անվան Երգեհոնային
ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 21-րդ նիստում քննարկվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող «Կասկադ» համալիրի (հանրապետական նշանակության հուշարձան) վերակառուցման էսքիզային առաջարկը: Թամանյան փողոց 10/1 հասցեի հողամասում՝ համալիրի Ա1 գոտում նախատեսվող «Կասկադ մշակութային հանգույց» ծրագրի էսքիզային առաջարկով նախատեսվում է