Լուրեր
Նախարարը դիտել է «Հիշողության սլաքներ» ժամանակավոր ցուցադրությունը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել են Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան՝ դիտելու «Հիշողության սլաքներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ Առաջին անգամ ցուցադրվել են հայ մեծերի՝ գրականության, երաժշտության, թատրոնի և կինոյի երևելիների անձնական ժամացույցները։ Ներկայացված

Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Հին աշխարհի զուգահեռներում․ Հայաստան-Նիդերլանդներ» խորագրով ցուցադրությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է եղել «Հին աշխարհի զուգահեռներում․ Հայաստան-Նիդերլանդներ» խորագրով ցուցադրության բացմանը: Արարողությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան

Այց Երևանի պետական համալսարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Երևանի պետական համալսարան՝ ենթակառուցվածքների և լաբորատոր կարղությունների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Վարչապետին ուղեկցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Վարչապետը նախ շրջել է ԵՊՀ ֆիզիկայի

Կիսամյակային և տարեկան գնահատականների ամփոփումը կիրականացվի առաջիկա 10 աշխատանքային օրվա ընթացքում

ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել հանրակրթական ուսումնական հաստատություններին, համաձայն որի՝ ուսումնական տարվա ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ կիսամյակային և տարեկան գնահատականների ամփոփումն անհրաժեշտ է կատարել առաջիկա 10 աշխատանքային օրերի ընթացքում: Գնահատականների ամփոփման առաջնահերթությունը պետք է տալ 4-րդ, 9-րդ, 12-րդ

Կբացվի «Հին աշխարհի զուգահեռներում․ Հայաստան-Նիդերլանդներ» խորագրով ցուցադրությունը

Հայաստանի պատմության թանգարանում հունիսի 3-ին կբացվի «Հին աշխարհի զուգահեռներում․ Հայաստան-Նիդերլանդներ» խորագրով ցուցադրությունը, որի շրջանակում կներկայացվի 15 բնօրինակ ցուցանմուշների ընտրանի Ասսենի Դրենց թանգարանից՝ համադրված Հայաստանի պատմության թանգարանի նմուշների ընտրանիով։ Ցուցադրության բացմանն ընդառաջ

Հայաստանում կանցկացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը

Հունիսի 13-15-ը Հայաստանում կանցկացվեն Եվրոպական հնագիտության օրեր: Եռօրյա միջոցառումները կիրականացվեն ՀՀ հնագիտական տարբեր վայրերում, արգելոց-թանգարաններում, թանգարաններում և այլ վայրերում։ «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառմանը Հայաստանը մասնակցում է 3-րդ տարին։ Հայաստանում միջոցառմանը միացել են Հայաստանում հնագիտությամբ զբաղվող ԳԱԱ Հնագիտության և

«Երեխաների մոտ պետք է զարգացնել որոշումներ կայացնելու և պատասխանատվության հմտությունները». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստին: Այն անցկացվում է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակում:

«Այուշ» կրթաթոշակային ծրագրին մասնակցելու հնարավորություն

Հնդկաստանի մշակութային կապերի խորհուրդը (ICCR) հայտարարում է «Այուշ» կրթաթոշակային ծրագրի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության մեկնարկի մասին: Ծրագիրը հնարավորություն է տալիս ուսումնասիրելու հնդկական ավանդական բժշկության տարբեր ճյուղեր (այուրվեդա, յոգա, նանի, սիդդհա, հոմեոպաթիա): Ծրագրին դիմելու վերջնաժամկետը 2025թ. հունիսի