Լուրեր
Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը: Նիստը վարել է խորհրդի նախագահ, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը: Հանդիպմանը քննարկվել են ոչ նյութական մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանության արժեքների ցանկում

Հայաստանում կանցկացվեն Կորեայի մշակույթի օրեր

Հայաստանում կանցկացվեն Կորեայի մշակույթի օրեր, որի շրջանակում մայիսի 19-21-ը տեղի կունենան կորեական ուտեստների պատրաստման դասընթաց, կորեական ֆիլմերի ցուցադրություն, թեկվոնդո առաջնություն և պարերի մրցույթ: Միջոցառման պաշտոնական բացումը տեղի կունենա 2023 թ. մայիսի 19-ին՝ ժամը 17:40-ին, «Մոսկվա» կինոթատրոնում: Միջոցառումներն իրականացվում

Անցկացվել է «Ապրել միասին, սովորել միասին» ներառական թատերախմբերի փառատոնը

Տավուշի մարզում կազմակերպվել է «Ապրել միասին, սովորել միասին» դպրոցական ներառական թատերախմբերի մարզային փառատոն: «ՀՀ Տավուշի մարզում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներ» ծրագրի շրջանակում իրականացված փառատոնը նախաձեռնել էր «Հույսի կամուրջ» հասարակական

«Մեծամորը՝ ՀՀ 2023 թ. երիտասարդական մայրաքաղաք». տեղի կունենա միջոցառման պաշտոնական բացման արարողությունը

Մեծամորի՝ ՀՀ 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակվելու առթիվ մայիսի 19-ին Մեծամորի Մշակույթի տանը տեղի կունենա «Հայաստանի Հանրապետության 2023 երիտասարդական մայրաքաղաք» միջոցառման պաշտոնական բացման արարողությունը։ Միջոցառմանը կմասնակցի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակությունը՝ նախարարի

Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կոտայքի մարզի կրթամշակութային հաստատություններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզի մի շարք կրթական ու մշակութային հաստատություններ։ Նախարարին ուղեկցել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Կոտայքի

Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2023 թ. իրականացնում է երաժշտական և արվեստի դպրոցներում «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագիրը: Ծրագրի շրջանակում ոլորտի հայաստանյան և արտասահմանյան առաջատար մասնագետների միջոցով Երևանում և ՀՀ մարզերում

Սուլթան Ղաբուսի անվան ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է շրջակա միջավայրի պահպանության Սուլթան Ղաբուսի անվան ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2023 թվականի մրցանակ: Մրցանակը կշնորհվի այն անձանց, խմբերին, հաստատություններին կամ կազմակերպություններին, որոնք բացառիկ ներդրում են ունեցել շրջակա միջավայրի կառավարման և/կամ պահպանման գործում՝ համահունչ այդ բնագավառում ՅՈՒՆԵՍԿՕ-ի վարած

Արա Խզմալյանն այցելել է Սյունիքի մարզի կրթամշակութային հաստատություններ

Երկօրյա այցով Կապանում է գտնվում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։ Նրան ուղեկցում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն Նորայր Նազարյանը։ Մարզկենտրոնում գտնվելու ընթացքում Արա

Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նոր դասագրքերի ստեղծման գործընթացին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատասխանել է մի շարք հարցերի: Վերջին դասի առթիվ դպրոցներում իրականացվող դրամահավաքների վերաբերյալ Նախարարի տեղակալի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարությունն ահազանգեր է ստանում դպրոցներում իրականացվող դրամահավաքների վերաբերյալ և