Հայաստանում կանցկացվեն Կորեայի մշակույթի օրեր, որի շրջանակում մայիսի 19-21-ը տեղի կունենան կորեական ուտեստների պատրաստման դասընթաց, կորեական ֆիլմերի ցուցադրություն, թեկվոնդո առաջնություն և պարերի մրցույթ:

Միջոցառման պաշտոնական բացումը տեղի կունենա 2023 թ. մայիսի 19-ին՝ ժամը 17:40-ին, «Մոսկվա» կինոթատրոնում:

Միջոցառումներն իրականացվում են Ռուսաստանի Դաշնությունում Կորեայի Հանրապետության դեսպանատան կազմակերպմամբ և ֆինանսական աջակցությամբ:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հեռ.՝ (+374 10) 59-96-48, ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային միջազգային համագործակցության բաժին: